fbpx

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում տեղի ունեցավ 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումի (BIF 2019) պաշտոնական բացման արարողությունը։ Իրենց բացման խոսքով հանդես եկան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «e-GovArmenia Consortium»-ի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «e-Hayq» կազմակերպության հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանը  և «Instigate» ընկերությունների խմբի տնօրեն Արման Պողոսյանը։

Բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների  և շփումների միջոցով ներկայացվում է ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ծավալվում է գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև ձևավորվում է հետագա գործողությունների պլան:

«Համաժողովի անցկացման ազդեցությունը հայկական բարձր տեխնոլոգիական  միջավայրի զարգացման և Հայաստանն աշխարհին ներկայացնելու հարցում շատ մեծ է։ Մենք դեռ ահռելի աշխատանք ունենք անելու՝ համաժողովի ընձեռած հնարավորությունները իրագործելու, մեծ շուկաներ դուրս գալու, նոր կազմակերպություններ ներգրավելու ու բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ», – ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ Ֆորումի ընթացքում արծարծվող գաղափարները հետագայում բռնում են իրականացման ուղին, ինչն այս հարթակը դարձնում է որոշակիորեն բացառիկ։ Այս տարին լի էր մեծ թվով այցերով ու միջոցառումներով, ու եթե վերջին տարիներին մեզ համար կարևոր էր աճ գրանցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ապա այժմ մեզ, առավել քան երբեք, պետք է սևեռել ուշադրությունը ոլորտի բիզնես բաղադրիչի զարգացման վրա», – նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

BIF 2019-ի հիմնական թեմաներն էին՝

  • Թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ՀՀ պետական ռազմավարություն,
  • ՀՀ թվայնացման ռազմավարական մոտեցումներ,
  • ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ինովացիոն եղանակներ,
  • Երիտասարդացնելով STEM կրթությունը՝ հասունացնում ենք տեխնոլոգիական ոլորտը,
  • ԲՏԱ լուծումների արտահանման մեխանիզմներ և այլն:

Այս տարի ֆորումն անցկացվում էր «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը և վերջինիս զարգացման նկատմամբ վերաբերմունքը մեր երկրում ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչը մեզ դրդում է վերանայել Միության գործողությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության հետ համագործակցության ռազմավարությունը։ Այժմ պետք է նորովի ձևակերպել, թե ինչը բոլորիս համար ապագա տարիներին կհամարվի  հաղթանակ տեխնոլոգիական ոլորտում։ Քանի որ այսօր Ֆորումին ներկա գտնվող անհատներից առնվազն հիսունը ներկայացնում են մասնավոր սեկտորը, իսկ քառասունը՝ տարբեր պետական ու միջազգային կառույցներ, այս երկու օրերի ընթացքում մեր առաքելությունը կլինի պետականի ու մասնավորի համար հիշատակածս հաղթանակի պատկերը հնարավորինս մոտեցնելն ու համահունչ դարձնելը», – իր խոսքում նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ֆորումն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։


Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Կարեն Վարդանյանն առաջին հայն է, ով արժանացել է «Eminent Persons Award» մրցանակին

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Փոխվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը