ԱԱԾ-ն և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կհամագործակցեն - VNews

ԱԱԾ-ն և Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կհամագործակցեն

Դիլիջանում մեկնարկել է 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո:

ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ներկայացրել է  Հայաստանի Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը: Բիզնես ինովացիոն ֆորումի պաշտոնական մեկնարկին ելույթներով հանդես եկան ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, «Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ֆորումի աջակից Հայաստանում ԵՄ Պատվիրակության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը:

Բիզնես ինովացիոն ֆորումի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության՝ ի դեմս ծառայության պետ Արթուր Վանեցյանի և ԱՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջև ստորագրվել է «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կողմերը կներդնեն իրենց փորձառությունը ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու եւ ազգային անվտանգություն ապահովելու նպատակով:

Բիզնես ինովացիոն ֆորումի մյուս առանցքային թեմաներն են՝

  • Կրթության զարգացումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում
  • Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը ՀՀ մարզերում
  • Կիբեր անվտանգությունը Հայաստանի տնտեսությունում
  • Աջակցության Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը
  • Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի զարգացումը Հայաստանում

Բիզնես ինովացիոն ֆորումը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է, որի ընթացքում մշակվում է Հայաստանի արդիականացման ծրագիր:  Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցում են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ և կառավարության ներկայացուցիչներ: Բիզնես ինովացիոն ֆորումի միջազգային բանախոսներն են ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը և Գերմանիայի Innovation Radicals ընկերության փորձագետ Մասիար Մաշատը :

Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան