Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին - VNews

Բիլ Գեյթսը՝ կարանտինից դուրս գալու վտանգների և պատվաստանյութի մասին

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կիսվել է Covid-2019 համաճարակի իրավիճակի մասին իր տեսլականով։ Նրա կարծիքով՝ երկրների աստիճանական «բացումը» այնքան էլ հեշտ չի լինի, ինչքան թվում է, իսկ վարակման վտանգը մարդկանց վարքագծի և բիզնեսի վարման վրա մատնահետք կթողնի։

Առաջիկա 2 ամիսները զարգացած երկրներում համաճարակի նոր փուլ կլինեն։ Մարդկանց թույլ կտան դուրս գալ փողոց, սակայն տեղաշարժման սահմանափակումներն ամբողջությամբ չեն վերանա, նրանք դեռևս չեն կարողանա այցելել հասարակական վայրեր։

Տնտեսության կառուցվածքն ավելի բարդ է, քան թվում է, օրինակ՝ ռեստորանների աշխատանքի վերսկսումը դեռևս չի նշանակում, որ դրանք եկամուտ կբերեն, ենթադրում է նա։

Պատկերացրեք ռեստորաններ, որտեղ յուրաքանչյուր այցելու նստած կլինի առանձին սեղանի մոտ, ինքնաթիռներ, որոնց մեջտեղի նստատեղերը միշտ դատարկ են։ Դպրոցները բաց են, բայց դուք չեք կարող լցնել 70 հազ տեղով ստադիոն։ Մարդիկ ծախսում են այնքան, որքան վաստակում են, բայց ոչ այնքան շատ, ինչքան պանդեմիայից առաջ։

Աստիճանական բացման օրինակ է Չինաստանում Microsoft-ի գործարանի վերաբացումը։ Այն ունի 6200 աշխատակից, իսկ աշխատանքի է գնում մեկ երկրորդը։ Նրանք, ովքեր ուզում են աշխատել տնից, աշխատում են տնից։ Նրանց, ովքեր ունեն մրսածության սիմպտոմներ, խնդրում են աշխատանքի չգնալ։ Աշխատակիցները շարունակում են կրել պաշտպանիչ դիմակներ, օգտագործում են ախտահանող միջոցներ և պահպանում են սոցիալական տարածություն։

Հիմնական խնդիրը տնտեսության համար ամենաձեռնտու ոլորտների աշխատանքի վերսկսումն է։ Սակայն եթե հաշվի առնենք որոշ դետալներ, պատկերը միանգամից բարդանում է, ասում է Գեյթսը։ Ժամանակակից տնտեսությունը չափազանց բարդ է, դրանում շատ են փոխազդեցությունները։

Օրինակ ռեստորաններում մարդիկ պետք է նստեն միմյանցից մոտ 6 ֆուտ (1.8 մետր) հեռավորության վրա։ Բայց ինչպե՞ս են նրանք աշխատելու մատակարարների հետ ։ Կմնա՞ն ռեստորանները եկամտաբեր այցելուների քանակի նվազմանը զուգահեռ։

Նրա կարծիքով՝ դպրոցները պետք է բացել առաջինը։ Իսկ ժամանցի և սպորտային կենտրոնները դեռևս երկար ժամանակ չեն կարողանա միջոցառումներ իրականացնել։ Սա է պատճառը, որ տնտեսական շահը համեմատելի չէ համաճարակի տարածման հետ։

Եթե 2021-ի գարնանը մարդիկ կարողանան այցելել հասարակական միջոցառումների, խաղերի կամ համերգների ստադիոններում, դա կլինի «հրաշալի բուժման» շնորհիվ, որը մարդկանց թույլ կտա ապահով զգալ, ենթադրում է ձեռնարկատերը։

Դժվար է սահմանել շեմը, բայց ես ենթադրում եմ, որ բուժման էֆեկտիվությունը պետք է կազմի 95 տոկոս։ Եթե մեր բուժման լավագույն մեթոդները 95 տոկոսից ավելի պակաս նվազեցնեն մահացությունը, ապա մեզ, ամեն դեպքում, պետք կլինի պատվաստանյութ՝ նորմալ կյանքին վերադառնալու համար։

 


Reebok-ը ստեղծել է տեխնոլոգիական դիմակներ՝ սպորտով զբաղվելու համար

Ներկայացվել է նոր հակավիրուսային կոստյում՝ մաքսիմալ պաշտպանությամբ

ՏՏ ոլորտի աջակցության համար կկտրամադրվեն 10-30 մլն դրամի դրամաշնորհներ

Ֆրանսիացիները ավելի քան 10 մլն լիտր գարեջուր կոչնչացնեն

Apple-ն ու Google-ը չեն կարողանա հետևել մարդկանց

Սմարթֆոնների շուկան 2020թ․ զգալիորեն կկրճատվի

Facebook-ը News Feed-ում նախազգուշացնող հրապարակումներ կանի

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մոտ 100 տոննա պաշտպանիչ հագուստ ու դիմակ է տեղափոխել Վարշավա

Яндекс.Карты-ն սկսել է ցուցադրել խանութներում հերթերի չափը

#ԿորոնաԴիզայն․ Ինչպես ստեղծվեց կորոնավիրուսի հայտնի նկարը

Կայք, որ կօգնի հաղթահարել կարանտինային սթրեսը

Հավելվածը կախտորոշի կորոնավիրուսը ձայնով, շնչառությամբ և հազով

Նոր շնչասարք՝ հայ ինժեներների կողմից (տեսանյութ)

Տեխնոլոգիական զենքով․ Ինչպես Հարավային Կորեան հաղթահարեց կորոնավիրուսը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը