Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար շատ երկրներում հասարակական վայրերում բժշկական դիմակներ կրելը դարձել է պարտադիր պայման: Դրա հետ մեկտեղ փորձագետները նշում են, որ ավելի է արդյունավետ են, այսպես կոչված, դիմակ-վահանները, որոնք փակում են ամբողջ դեմքը:
Բոլորիս հայտնի ստանդարտ դիմակները ֆունկցիոնալ,սակայն քիչ էսթետիկ են: Ամերիկացի դիզայներ Ջո Դուսեն լուծում է գտել:
Նա առաջարկում է ներկառուցված արևային ակնոցներով նորաձև վահաններ, որոնք մարդիկ իսկապես կուզենան կրել, ոչ թե կկրեն միայն կարիքից դրդված և իրենց չեն զգա «այլմոլորակային»:
Քանի դեռ կորոնավիրուսի պատվաստանյութը չի հայտնաբերվել, մենք ստիպված ենք ապրել սոցիալական հեռավորության սահմանափակումով և օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ դեմքի պաշտպանիչ դիմակները ավելի էֆեկտիվ են, քան կտորից պատրաստվածները, սակայն դրանք այնքան էլ հարմար չեն: Որպեսզի դրանք դառնան ավելի պրակտիկ, ես առաջարկում եմ դեմքի պաշտպանիչ վահան, որի ներկառուցված կլինեն արևային ակնոցներ, դրանք կդարձնեն վահանի օգտագործումն ավելի պրակտիկ և հարմար: Այդպիսի դիմակը քիչ զգայուն է մարդկանց համար և թույլ կտա հեշտ ադապտանալ կյանքի նոր պայմաններին:
Նորաձև դիմակների սերիական արտադրության մասին դեռևս չի հաղորդվում: Այդպիսի սարքեր դեռևս օգտագործում են են միայն բժիշկները, քանի որ ռիսկի ավելի մեծ խմբում են, իսկ պաշտպանիչ վահանների մասով աշխարհում դեֆիցիտ կա:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո