-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հաքերները համացանցում տարածել են խոշորագույն ավիատիեզերական ընկերությունների գաղտնի փաստաթղթերի փաթեթներ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան Visser Precision կապալառու ընկերությունը, որը հաքերների կողմից հարձակման էր ենթարկվել դեռ մարտի սկզբին, հրաժարվել է վճարել «փրկագինը»։
Visser Precision-ն բարձր ճշգրտությամբ դետալներ է արտադրում ավիատիեզերական ընկերությունների համար, որոնցից են Lockheed Martin-ը, Boeing-ը, Tesla-ն և SpaceX-ը։ Հենց այս ընկերություններն էլ տուժել են իրենց կապալառուի սկզբունքայնության պատճառով։ Ցանց են արտահոսել մասնավորապես՝ SpaceХ ընկերության արտադրական ծրագրի գաղտնի փաստաթղթեր, ինչպես նաև Lockheed Martin ընկերության արտադրած ռազմական սարքավորումների մանրամասներ։
Lockheed Martin-ից հայտնել են, որ տեղյակ են կատարվածի մասին և իրենց ներքին կանոնակարգին համաձայն քայլեր են ձեռնարկել։ Մյուս տուժածները, այդ թվում և այս «ֆիլմի գլխավոր հերոս» Visser Precision-ը, հրաժարվել են մեկնաբանություններից, հայտնում է popmech.ru-ն։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո