Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի առանձնացավ պետության ակտիվ մասնակցությամբ․ Կարեն Վարդանյան - VNews

Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի առանձնացավ պետության ակտիվ մասնակցությամբ․ Կարեն Վարդանյան

Դիլիջանում կայացել է 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո: Երկօրյա ֆորումին մասնակցել են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ և կառավարության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։

Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, այս տարի ֆորումն առանձնացավ պետության ակտիվ մասնակցությամբ: Ֆորումին  մասնակցել է ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, որը ներկայացրել է  Կառավարության կողմից մշակված Հայաստանի Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը:

Բիզնես ինովացիոն ֆորոմին ներկա է եղել նաև Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ-ի՝ ի դեմս ծառայության պետ Արթուր Վանեցյանի և ԱՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջև ստորագրվել է «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կողմերը կներդնեն իրենց փորձառությունը ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու և ազգային անվտանգություն ապահովելու նպատակով:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ֆորումի մասնակիցների հետ կիսվել է վերջերս Թայվան կատարած այցի արդյունքներով: Նա նշել է, որ Թայվանում հանդիպումներ է ունեցել Թայվանի Taitra՝ 63 երկրներում գործող առեւտրային կազմակեերպության  նախագահ Ջեյմս Հուանգի, Hsinchu գիտության և տեխնոլոգիաների խոշորագույն պարկի ղեկավարի, Թայվանի տեղեկատվական ծառայությունների արդյունաբերության նախագահ Իվոն Չուի, DIGITIMES-ի նախագահ Քոլեյ Վանգի եւ այլ առաջնորդների հետ:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջիններիս Հայաստան այց կատարելու մասին: Պատվիրակների աշխատանքային խմբում կլինեն նաեւ մասնագետներ, ովքեր 1985 թվականին հաջողությամբ մշակել են Թայվանի ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը:

Բիզնես ինովացիոն ֆորումի մասնակից՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Այս տարվա Բիզնես Ինովացիոն ֆորումի ընթացքում Ucom ընկերությանը հատկապես հետաքրքրում են 3 առաջնային և ռազմավարական նշանակության թեմաներ։ Մասնավորապես՝ կրթությունը, քանի որ որպես խոշոր գործատու խնդիր ունենք որակյալ կադրերի ներգրավման և առկա կադրերի որակական չափանիշների բարձրացման կրթվելու միջոցով։ Երկրորդ ուղղությունը կիբեր անվտանգությունն է, որտեղ մեր ընկերությունն առաջատարի դիրքերում է թե՛ առկա թիմի, և թե՛ համապատասխան տեխնիկական վերազինման շնորհիվ։ Երրորդ ուղղությունն ինովացիաներն են, որոնք ընկած են լինելու ապագա հեռահաղորդակցման հիմքում։ Մեր գործընկերների հետ այստեղ ծանոթանում ենք այն ռազմավարական ուղղություններին, որոնցով զարգանում է աշխարհը, կիսվում ենք գիտելիքներով, քննարկում ենք խնդիրներ, որոնք ոչ միայն լոկալ այլ համաշխարհային մակարդակի են և միասնական ուժերով պետք է ճանապարհներ գտնենք այսօրվա լուծումների արդիականացման համար, որոնք ավելի անվտանգ  պետք է լինեն մեր բաժանորդների և ցանցի համար»:

Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:


«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

BIF 2019-ը արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղիներին նվիրված կլինի

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Ամփոփվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի արդյունքները

Կարեն Վարդանյանն առաջին հայն է, ով արժանացել է «Eminent Persons Award» մրցանակին

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը