Կալիֆորնիայի համալսարանը ուսանողներին կվճարի խաղ խաղալու համար - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կալիֆորնիայի համալսարանը ուսանողներին կվճարի խաղ խաղալու համար

ZSsC5Ju - Կալիֆորնիայի համալսարանը ուսանողներին կվճարի խաղ խաղալու համար

Այս աշնանից սկսած՝ Իրվինում գտնվող Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանը կվճարի կրթաթոշակ Overwatch համակարգչային խաղի լավագույն խաղացողներին։ Կրթաթոշակը կազմում է 2500$:

Այս քայլով համալսարանը ցանկացել է ոգևորել ուսանողներին՝ փորձելու իրենց նոր ոլորտում: Համալսարանը արդեն ունի թիմ, որ անցյալ տարի հաղթել է Tespa Summer Series մրցաշարում: Ինչպես նշել է համալսարանի կիբեր ոլորտի տնօրենը՝ Overwatch-ի ֆանբազա ունենալու գաղափարը համապատասխանում է համալսարանի՝ ավելի ընդգրկուն և հասանելի դառնալու նպատակին:

Կրթաթոշակը ստանալու համար հարկավոր է կատարել մի քանի պայմաններ՝ ծախսել խաղի վրա 15-20 ժամ շաբաթական՝ զրուցելով թիմակիցների հետ, և մասնակցել փոքր մրցաշարների։ Թիմը կունենա նաև մարզիչ և հոգեբան։

Անցյալ տարի նույն համալսարանը կրթաթոշակ էր վճարում League of Legends-ի լավագույն խաղացողներին։