fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Call of Duty-ն կթողարկվի բջջային տարբերակով

Activision և Tencent ընկերությունները GDC 2019-ի շրջանակում ներկայացրել են Call of Duty խաղի բջջային տարբերակը։ Խաղը կլինի անվճար՝ նախատեսված Android և iOS օպերացիոն համակարգերի համար։

Խաղի մշակմամբ զբաղվում է Timi Studio-ն։  Activision Blizzard-ի ներկայացուցիչը հաստատել է, որ սա չինացի խաղացողների համար նախատեսված խաղ է, որի անոնսը տեղի էր ունեցել 2018-ի օգոստոսին։

Խաղի բջջային հավելվածում կավելանան մի քանի նոր հնարավորություններ, ինչպես նաև երկրպագուներին  հայտնի Nuketown, և Hijacked քարտեզների սերիաները։

Call of Duty: Mobileի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ Խաղի բետա տարբերակը ծրագրվում է փորձարկել 2019-ի ամռանը, որին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։

Խաղի անոնսին ծանոթացեք ստորև՝