fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Գործարար կնոջ 1 օրը․ Cascade People & Business-ի հիմնադիր Արփի Կարապետյան

 

Այս անգամ 1 օր ենք անցկացրել Cascade People & Business կազմակերպության հիմնադիր Արփի Կարապետյանի հետ։ Cascade People & Business-ը 2008 թ-ից գործող ընկերություն է, որը  զբաղվում է  մարդկային ռեսուրսների կառավարմամբ և նոր մեխանիզմների մշակմամբ։

Առավոտը

Շատ եմ սիրում քնել առավոտյան, սակայն գործի բնույթից ելնելով՝հաճախ ստիպված եմ լինում վաղ արթնանալ։ Քանի որ  ընտանիքս և ծնողներս բնակվում ենք նույն շենքի տարբեր հարկերում, առավոտյան իջնում եմ ներքև՝ծնողներիս տուն՝իրենց տեսնելու, սուրճ խմելու և զրուցելու։ Դա ինձ օգնում է օրս դրական լիցքերով սկսել:

Սու՞րճթե՞ թեյ

Ծնողներիս հետ սովորաբար շատ էինք թեյում, սակայն 17 տարեկանից, մշտապես գտնվելով աշխատանքային թոհուբոհի մեջ, սկսեցի ավելի շատ սուրճ ըմպել։ Իհարկե, հասկանում եմ, որ սուրճի այդքան մեծ քանակությունը վնասակար է առողջությանը, հետևաբար փորձում եմ կրճատել դրա օգտագործումը։

Մի քանի հարց

Cascade People & Business-ի մասին

Cascade People & Business ընկերությունը մեկ պատուհանի սկզբունքով մարդկային ռեսուրսների ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն է, որը գործում է 2008 թ-ից։ Այսօր այն համագործակցում է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների հետ՝  առաջարկելով ծառայություններ, որոնք կօգնեն մարդկային ռեսուրսների կառավարման գործում կիրառել ճիշտ մեխանիզմներ, թիմում  բարձրացնել մոտիվացիան, ուղղորդել աշխատակիցներին և ստեղծել աշխատանքային ավելի լավ միջավայր։ Ընկերությունն առաջարկում է մարդկային ռեսուրսների կառավարման հավաստագրման, ուսուցման և զարգացման ծրագրեր։

Այսօր ընկերությունը նաև քայլեր է անում դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ:

Մասնագիտությունը և բիզնեսը  

Առաջին մասնագիտությամբ հոգեբան եմ։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, սակայն շատ վաղ հասակում հասկացել եմ իմ հետաքրքրությունների ոլորտը և արդեն զարգացել մարդկային ռեսուրների կառավարման ոլորտում։ Բիզնես վարելն ինձ համար նույնպես զարգացման ճանապարհ է, քանի որ յուրաքանչյուր նոր հաճախորդի հետ ես նոր բան եմ սովորում և մասնագիտական նոր բացահայտումներ անում: Կարծում եմ՝ եթե հանկարծ որոշեմ, որ ամեն ինչ գիտեմ, կյանքն ինձ համար կդառնա անհետաքրքիր և այլևս անելիք չեմ ունենա:

Կեսօր

Ընդմիջում

Որպես կանոն` ընդմիջման ժամերը համընկնում են տարբեր գործնական հանդիպումների հետ, իսկ երբ ունենում ենք ընթացիկ նախագծեր և գրասենյակից դուրս գալու ժամանակ չի լինում, թիմի հետ միասին ենք ընդմիջում անում։

Զրուցենք

Ոգեշնչող կինը

Միշտ հետևում եմ տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց գործունեությանը: Միանշանակ իմ կյանքում կան մարդիկ, որոնց կարծիքը կարևոր է: Սակայն իդեալներ չունեմ, քանզի կարծում եմ, որ յուրաքանչյուրս ունենք մեր առաքելությունն այս կյանքում։

Աշխատանքային փոխհարաբերություններ

Աշխատանքային հարաբերություններում բնականաբար տարբեր եմ, սակայն ունեմ որոշ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանում: Շատ եմ կարևորում խմբային աշխատանքը, որը մեր ընկերության կարևորագույն արժեքներից մեկն է: Միշտ պետք է հաշվի առնել, որ մարդիկ համախմբվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:

Երեկո

Հանգիստը

Սիրում եմ ակտիվ շփումը, սիրում եմ կարդալ, պարել և ճանապարհորդել: Ժամանակ առ ժամանակ նկարում եմ։ Նկարներս նվիրում եմ մոտ մարդկանց: Սիրում եմ նաև մտքերս գրչին տալ։ Վերջին ժամանակներս՝երեկոները, բավականին շատ ժամանակ եմ անցկացնում՝աշխատելով գրքիս վրա:  Աշխատանքից հետո գրեթե ամեն օր զանգահարում եմ ամուսնուս, և օրվա ավարտին միասին ընթրում ենք և ժամանակ անցկացնում։

Երևանում սիրելի վայրը

Ես ծնվել եմ Կասկադում և ամուսնանալուց հետո ևս ապրում եմ այնտեղ։ Սիրում եմ Կասկադը իր եռուզեռով, մարդկանցով, փոփոխություններով և դինամիկ զարգացումով՝ տարվա բոլոր եղանակներին և օրվա բոլոր ժամերին: Իհարկե, ցավում եմ, որ չկա իմ մանկության այգին, սակայն հպարտանում եմ այդ այգու տեղում գտնվող Գաֆեսճյանի թանգարանով:

Խորհուրդ սկսնակներին

Ես հավատում եմ մտքի ուժին: Կարծում եմ, որ շատ հաջողություններ այս կյանքում կախված են այն բանից, թե որքանով ենք լավ պատկերացնում՝ ինչ ենք ուզում անել և ինչի համար։ Հաջողության լավագույն բանաձևը ցանկությունն է և հետևողականությունը, որոնք պետք է համահունչ և տրամաբանական լինեն:

Լուսանկարները՝ Սահակ Մուրադյանի 

 

 


Գործարար կնոջ 1 օրը. MashRoom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյան

Գործարար կնոջ 1 օրը․ Start Digital Marketing Agency-ի համահիմնադիր Աննա Փորսուղյան

Գործարար կնոջ 1 օրը․ Be Informed-ի հիմնադիր Արուսիկ Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե

Գործարար կնոջ 1 օրը․ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի գործադիր տնօրեն Տաթև Մուրադյան

Գործարար կնոջ 1 օրը․ Արփի Գաբրիելյանի Arpi X Feral շրթներկի անվանական կոսմետիկ գիծը Feral-ի հետ համատեղ

Գործարար կնոջ 1 օրը․ Demirkhanyans’ Models School-ի հիմանդիր Աննա Դեմիրխանյան

Գործարար կնոջ 1 օրը. Petoor-ի հիմնադիր Անի Մկրտչյան

Գործարար կնոջ 1 օրը․ Life Cafe-ի հիմնադիր Լիլիթ Բաբասյան

Գործարար կնոջ 1 օրը․ Brow Up-ի գլխավոր դիմահարդար Մերի Մարտիրոսյան

Գործարար կնոջ 1 օրը․ Sarajyan Trainings-ի համահիմնադիր Լուսինե Վարդանյան

Գործարար կնոջ 1 օրը․ OD Blow Dry Bar-ի հիմնադիր Հրաչուհի Առաքելյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Գինկո» լեզվի կենտրոնի տնօրեն Լուսինե Հայրապետյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Մերիդիան Տրանս» ընկերության տնօրեն Մարիամ Գեղամյան

Գործարար կնոջ 1 օրը․ «ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյան

Գործարար կնոջ 1 օրը․ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյան