Չինաստանում սկսել են 6G-ի ստեղծման աշխատանքները - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Չինաստանում սկսել են 6G-ի ստեղծման աշխատանքները

Զարգացած երկրների քաղաքացիները դեռևս չեն հասցրել համակերպվել հինգերորդ սերնդի ինտերնետային կապին, երբ Չինաստանի հեռոստահաղորդակցման China Mobile ընկերությունը և Ցինհուա համալսարանը սկսել է 6G կապի ստեղծման աշխատանքները:

Համագործակցության պայմանագրում ասվում է, որ ընկերությունները կանեն ամեն ինչ վեցերորդ սերնդի կապ ստեղծելու համար, կանցկացնեն հետազոտություններ, գործ կդնեն բոլոր նորարարությունները՝ արհեստական ինտելեկտ, համացանց և այլն:

Հաղորդվում է, որ աշխատանքները երկար ժամանակ կտևեն, այդ իսկ պատճառով  6G-ին պետք է սպասել 2030 թվականից ոչ շուտ: