Չինական հրթիռի բեկորները անկառավարելիորեն ընկել են Աֆրիկայի վրա - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Չինական հրթիռի բեկորները անկառավարելիորեն ընկել են Աֆրիկայի վրա

11504edfc240f1a2fb7c0e1c668ee43b ce 749x399x0x35 cropped 800x427 - Չինական հրթիռի բեկորները անկառավարելիորեն ընկել են Աֆրիկայի վրա

Կոտ դ’Իվուարի Բոկանդա քաղաքի հարակից գյուղերից մեկում հայտնաբերել են 12մ երկարությամբ օբյեկտ, որը, հնարավոր է, CZ-5B կործանված հրթիռի վառելիքի խողովակի մասն է: Նմանատիպ գտածոների մասին հաղորդագրություններ ստացվում են նաև երկրի այլ տարածքներից: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեկ այլ գյուղում 50կգ քաշով խողովակն ընկել է տներից մեկի տանիքին, բարեբախտաբար զոհեր չկան:

Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աստղագետ Ջոնաթան ՄակԴոուելի խոսքով՝ 2 գյուղերն էլ գտնվում են բեկորների տեղաշարժի ենթադրելի գոտու մերձակայքում: Սակայն գիտնականը կոչ է անում սպասել լրացուցիչ տեղեկատվության, հասկանալու համար՝ գտածոների կոնկրետ որ մասն է պատկանել CZ-5B-ին:

CZ-5B հրթիռը Անտլանտյան օվկիանոսի վերևում մթնոլորտի խիտ շերտեր է հասել մայիսի 11-ին և բեկորների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, ընկել է օվկիանոսը՝ արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ: Սա վերջին 30 տարվա ամենախոշոր արհեստական օբյեկտն է, որը անկառավարելիորեն ընկել է մոլորակի վրա:

Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ եթե հրթիռը մթնոլորտ մտներ 15-20ր ավելի շուտ, ապա բեկորները կարող էին ընկնել հենց Նյու Յորքի վրա:

Հիշեցնենք, որ չինական CZ-5B հրթիռը հաջողությամբ գործարկվել էր մայիսի 5-ին, սակայն Երկրի ուղեծրով գրեթե մեկ շաբաթ թռչելուց հետո, այն հետ է ընկել Երկրի վրա:

Բարեբախտաբար մինչ այժմ այսպիսի դեպքերը չեն ավարտվել մահվան ելքով, սակայն ամեն դեպքում չէր խանգարի աչքը միշտ երկնքին պահել: