Չինական սմարթֆոնների մեջ նախապես տեղադրված վիրուս են հայտնաբերել - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Չինական սմարթֆոնների մեջ նախապես տեղադրված վիրուս են հայտնաբերել

1467776960715164 - Չինական սմարթֆոնների մեջ նախապես տեղադրված վիրուս են հայտնաբերել

Dr. Web ընկերության մասնագետները չինական բյուջետային սմարթֆոնների մեջ հայտնաբերել են նախապես տեղադրված Triada տրոյական վիրուս։ Այս պահին վնասակար ծրագրային ապահովումը հաջողվել է գտնել Nomu և Leagoo սարքերի մեջ, գրում է SecurityWeek-ը։

«Triadan-ն տեղադրված է սարքի գրադարանի ելքային կոդի մեջ։ Կարելի է եզրակացնել, որ այս խնդրի մեջ մեղավոր են սարքերի օպերացիոն համակարգը մշակող ոչ բարեխիղճ համագործակիցները»,- հայտնել են մասնագետները։

Վիրուսը կարող է գաղտնի գործարկել այլ վնասակար մոդուլներ և կարող է ցանկացած պահի սարքի ցանկացած հավելվածից տեղեկատվություն կորզել։

Աղբյուրը նշում է, որ վիրուսը տեղադրված է միայն այն սմարթֆոնների վրա, որոնց արժեքը չի գերազանցում 100 դոլարը։ Այդ սմարթֆոնների թվում են՝ Leagoo M5 Plus, Leagoo M8, Nomu S10 և Nomu S20 մոդելները։ վերջիններիս արտադրող ընկերությունները արդեն ստացել են հայտնաբերված վտանգի մասին ծանուցում, սակայն դեռևս ոչ մի քայլ չի ձեռնարկվել դրանց կանխարգելման համար։

Ավելի վաղ Check Point-ի մասնագետները հայտարարել էին, որ Samsung, LG, Xiaomi, Asus, Oppo և Lenovo սմարթֆոնները վաճառվում են նախապես տեղադրված վնասակար ծրագրային ապահովմամբ։ Տարբեր սարքերի վրա հայտնաբերվել են 6 տարբեր տրոյական վիրուսներ, որոնցից մեկը՝ հայտնի Loki-ն, կարող է անձնական տեղակատվություն գողանալ և գովազդ ցուցադրել։

 

 

 


Samsung-ը գնորդներին թանկարժեք նվերներ է բաժանում

Xiaomi-ի ղեկավարը iPhone է օգտագործում

Xiaomi-ի հաջողությունը կամ այն, ինչ նույնիսկ երազում չէին տեսել Apple-ն ու Samsung-ը

Xiaomi-ն կթողարկի 5G հնարավորությամբ ամենամատչելի սմարթֆոնը

Նոր տեղեկություններ Samsung-ի հաջորդ ծալովի սմարթֆոնի մասին

Հայտնի են աշխարհում ամենաշատ օգտագործվող և վաճառվող սմարթֆոնները

LG-ն ներկայացրել է Velvet սերիայի առաջին 5G սմարթֆոնը

Samsung-ը pop-up տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

Samsung-ը 5G կապով բյուջետային սմարթֆոններ կթողարկի

Samsung-ը նոր էժան պլանշետ է ներկայացրել

Samsung-ը խոստացել է սմարթֆոններ տրամադրել կորոնավիրուսով հիվանդներին

Samsung Galaxy S20 սմարթֆոնում թաքնված գործառույթ է հայտնաբերվել

Samsung-ը դադարեցնում է LCD էկրանների արտադրությունը

Xiaomi-ն ռեկորդային շահույթի մասին է հայտնել

Xiaomi-ն հրաժարվում է սմարթֆոններից, որոնք չունեն 5G հնարավորություն

Samsung-ը սմարթֆոնների ախտահանման անվճար ծառայություն է գործարկել