Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Դեռևս ապրիլի սկզբներին համացանցը ողողվել էր կարանտինի շնորհիվ Չնաստանում օդի աղտոտվածության մակարդակի զգալի կրճատման մասին լուրերով: Սակայն եթե կարանտինյան «լռության» ժամանակ հուսադրող արդյունքներ էին գրանցվել, կարանտինից հրաժարվելուց մի քանի շաբաթ անց պատկերը, պարզվում է, այնքան էլ հուսադրող չէ:
Էներգետիկայի և օդի մաքրության անկախ հետազոտական կենտրոնի հաշվետվությունը ցույց է տալիս, որ օդի աղտոտվածությունը Չինաստանում շարունակաբար բարձրանում է կարանտինից հրաժարվելուց հետո: Մասնագետներն ուսումնասիրել են օդը աղտոտող մասնիկները և պարզել, որ այժմ դրանց մակարդակը օդում անցած տարվա ցուցանիշի համեմատ ավելի բարձր է:
Աղտոտումը տեղի է ունենում հիմնականում ածխային էլեկտրակայանների պատճառով: Ածուխը պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, այդ պատճառով էլ, երբ այն այրվում է, ծծումբը փոխազդում է օդում պարունակվող թթվածնի հետ և ստեղծում ծծումբի դիոքսիդ: Դրա կոնցենտրացիան այնքան արագ է բարձրանում, որ ժամանակն է տագնապ հայտարարել, գրում է popmech-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո