fbpx

Լրացուցիչ

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայտնի են չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ, մշակել է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով առաջարկվում է ընդունել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենք եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, հայտնում է armtimes.com-ը։

Առաջարկվող նախագծում արդեն հստակ ձևակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում: Ստորև ներկայացված են առավել հաճախ հանդիպող դեպքերը։

Այսպես՝ շրջակայքում մինչև կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք: Տուգանքի այս տեսակի մեջ, բնականաբար, մտնում է նաև ծխախոտի մնացորդ և այլ առարկաներով շրջակա միջավայրն աղտոտելու դեպքերը:

Եթե աղբը նետվել է փոխադրամիջոցի միջից, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե նետվել է հանրային տրանսպորտից, ապա տուգանվում է աղբ նետողը: Երկու դեպքերում էլ տուգանքի չափը կազմում է 24 հազարական դրամ:

Շրջակայքում մինչեւ հատ անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը), առաջացնում է տուգանք 30 հազար դրամի չափով, 5-ից ավելի անվադող նետելը (բացառությամբ հեծանիվի դողը)` 100 հազար դրամ տուգանք:

Մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ, կտրող և ծակող առարկաներ (ներառյալ ապակե ջարդոն, մեխեր կամ այլ նման առարկաներ) նետելն առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:

Մինչև խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտումն առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 100 հազար դրամի չափով: խորանարդ մետրից ավելի շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված 100 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում 200 հազար դրամի չափով:

Տարածքի աղտոտումն ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ կենսաբանական նյութերով առաջացնում է տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը մինչեւ 1 խորանարդ մետր ծավալի կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց դեպքում 30 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 100 հազար դրամի չափով: Տարածքի աղտոտումը 1 խորանարդ մետր ծավալը գերազանցող կենսաբանական նյութերով, կոյուղու թափոններով առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց դեպքում 100 հազար դրամի չափով, իսկ  իրավաբանական անձանց նկատմամբ 400 հազար դրամի չափով:

Անվտանգ թափոնների այրումը (այդ թվում տերևները, կանաչ/այգու, կենցաղային թափոնները) բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով:

Անվտանգ թափոնների (բացառությամբ վերը նշված դեպքերի) այրումը, այդ թվում՝ անվադողերը, ռետինե և այլ էլաստիկ նյութերը բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով:

Վարչական իրավախախտումների դեպքում իրավախախտը կրում է նաև թափոններով աղտոտած տարածքը մաքրելու պարտավորությունը: Դրված պարտավորությունը կամովին չկատարվելու դեպքում տարածքի մաքրումը ապահովում է համայնքապետարանը, կամ համայնքապետարանի լիազոր անձը, իսկ մաքրման ծախսերը կրում է իրավախախտը:

Վարչական իրավախախտմների վերաբերյալ արձանագրությունների մի մասը կազմվում են այդ գործողությունների համար լիազորված ոստիկանության լիազոր մարմնի աշխատակիցների կողմից: Մյուս մասը կազմվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից լիազորված աշխատակիցների կամ այդ մարմինների կողմից լիազորված ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց կողմից: Սա ենթադրում է, որ պետք է ՏԻՄ-երում լինեն աղբի տեսուչներ: Օրինակ՝ Երևան քաղաքն ունենա աղբի իր տեսուչները, մյուս համայնքները՝ իրենց տեսուչները, որոնք կարձանագրեն չսահմանված վայրերում աղբ թափելու իրավախախտման դեպքերը:

Սահմանված վարչական իրավախախտում արձանագրող լիազոր մարմնի աշխատակցի պարտավորությունների կատարմանը և կամ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 1 միլիոն դրամ:

Օրենսդրական փաթեթը պետք է կառավարության հավանությանն արժանանա, որից հետո խորհրդարանում դրվի քվեարկության: