Արամ Առաքելյանի հիմնած Սիթի-Մոբիլը $35 մլն ներդրում է ստացել Մեգաֆոնից և Mail.ru Group-ից - VNews

Արամ Առաքելյանի հիմնած Սիթի-Մոբիլը $35 մլն ներդրում է ստացել Մեգաֆոնից և Mail.ru Group-ից

Բջջային օպերատոր Մեգաֆոնը և Mail.ru Group-ը ներդրում են կատարել Արամ Առաքելյանի հիմնած ռուսական Սիթիմոբիլ տաքսի պատվիրելու ծառայությունում, այս մասին հայտնի է դառնում Մեգաֆոնի տարածած մամուլի հաղորդագրությունից։

Մեգաֆոնի ներդրումը կազմում է մոտ $14 մլն՝  31% բաժնեմասով և Mail.ru-ինը՝ $12 մլն՝ 26% բաժնեմասով։ Այսպիսով, ընդհանուր առմամբ ներդրումային այս ռաունդում Սիթի-Մոբիլ ընկերությունը ներգրավել է $35 մլն։ Բացի նշված երկու ընկերություններից այլ ներդրողների անուններ չեն հաղորդվում։

Mail.ru Group-ում նշել են, որ տաքսի ծառայությունը իրենց այլ ծառայությունների հետ ինտեգրելու հեռանկար են տեսնում, այդ թվում նաև Delivery Club-ի հետ (առանցքային հիմնադիրը Լևոն Օգանեսյանն է, որը 2014-ին ընկերությունը վաճառել է գերմանական Rocket Internet-ին, վերջինս էլ երկու տարի անց 100 մլն դոլարով Delivery Club-ը վերավաճառել է Mail.ru-ին)։

Մեգաֆոնի գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի խոսքով՝ նոր նախագիծը թույլ կտա ընկերությանը բարձրացնել լոյալությունը և բաժանորդների lifetime value-ն (մեկ հաճախորդից ստացված ընկերության շահույթը համագործակցության ամբողջ ժամանակահատվածում), ինչպես նաև լրացուցիչ մոնետիզացնել տվյալների փոխանցման ծառայությունը։

Սիթի-Մոբիլի հիմնադիր և տնօրեն Արամ Առաքելյանը նշել է, որ ուրախ է նման ներդրողների մասնակցության համար և իրենց մոտիվացնում է վստահությունը։ «Օնլայն-մարքեթինգում, հաճախորդների սպասարկման, գործառնական և այլ ոլորտներում հսկայական փորձը, որով կարող են կիսվել մեր ներդրողները, լրջորեն կաջակցի մեզ ազգային մասշտաբով խոշոր խաղացող դառնալու ճանապարհին»,- նշել է նա։

Սիթի-Մոբիլը հիմնադրվել է 2009-ին Ռուսաստանում։ Ընկերությունը թույլ է տալիս օգտատերերին հավելվածի, վեբ-ծառայության կամ օպերատորի միջոցով ամրագրել ուղևորություններ։ Այն հանդիսանում է նաև հայկական gg-ի բաժնետեր ընկերություն։


5 խորհուրդ Ուորեն Բաֆեթից, որ կօգնեն ներդրումներ կատարելիս

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Մարուսյա. Mail.Ru Group-ը մշակել է սեփական ձայնային օգնականը

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում

Pinngle մեսինջերը $12 մլն ներդրում է ստացել

Հոլանդական Crosspring-ը ներդրում է կատարել հայկական «Հիմնարկ» ՓԲԸ-ում

Հայտնի են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի հաղթղները

Mail.ru-ն ձայնային օգնական կստեղծի

BANA-ի դեմո օրն ու միջազգային ձեռքբերումները

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել «Հիմնարկ» թիմում

ISTC. Արեգ Գևորգյանը՝ կենտրոնի ստեղծման ու նոր ծրագրերի մասին

Հայկական Teamable-ը 5 միլիոն դոլար ներդրում է ստացել

Հայկական SoloLearn-ը $5,6 մլն վենչուրային ներդրում է ստացել

Նոր ներդրումներ Կալիֆոռնիայից՝ Հայաստանի ՏՏ ոլորտում