fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կլոդ Մոնեի նկարները մարդու ուղեղը խաբկանքի մեջ են գցում (տեսանյութ)

Ամերիկացի գիտնականները պազրել են, որ հայտնի նկարիչ Կլոդ Մոնեի աշխատանքները մարդկային ուղեղը խաբկանքի մեջ են գցում:

Խոսքը գեղանկարչի «Վաթերլոո կամուրջը» նկարների շարքի մասին է, որն ընդգրկում է 41 պատկեր: Նկարիչը իր կտավներում պատկերել է անգլիական հայտնի կամուրջը օրվա տարբեր ժամերին, տարբեր լուսավորմամբ, տարբեր եղանակային պայմաններում:

Ամերիկյան համալսարաններից մեկում ուումնասիրելով այս կտավները՝ գիտնկանները հայտարարել են, որ նկարչի կտավներում այնպիսի տեխնիկա է օգտագործված, որը ստեղծում է եռաչափ պատկերի էֆեկտ: Մարդը հավատում է, որ դա զուտ երևակայություն է, սակայն ուղեղը օբյեկտները այնպես է դասավորում, որ պատկերը ծավալուն է թվում: