ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը - VNews

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

Հայաստանի տեխնոլոգիական և կրթական ներուժը ցույց տալու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և «StartDoon» ընկերությունը համատեղ կիրականացնեն «ConnectIT» ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և տեխնոլոգիական կրթության ոլորտների հետ համագործակցությամբ հետաքրքված բազմաթիվ ընկերություններ և անհատներ կժամանեն Հայաստան։

Կազմակերպիչները համոզված են, որ այսպիսի նախաձեռնությունները կխթանեն Հայաստանի ինվեստիցիոն դաշտի բարելավումը, տնտեսական ակտիվությունը, միջազգային կապերի ձևավորումն ու զարգացումը։

«Գործելով ստարտափ էկոհամակարգում, մշտապես խոսելով ոլորտի զարգացումներից և պոտենցիալից՝ մեզ համար առաջնային է այդ պոտենցիալը գործնական հարթակ տեղափոխելը, արտասահմանի մեր գործընկերներին Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորություններին ծանոթացնելը և ցույց տալը, որ կարող ենք փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել», – նշեց StartDoon ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Ծրագիրը մասնակիցներին առաջարկում է անհատական սկզբունքով ու իրենց  հետաքրքրություններին համապատասխան ՏՀՏ տուրեր Հայաստանի տարածքում։ Նախատեսվում է հագեցած օրակարգ, որը կներառի ինչպես ճանաչողական այցեր, այնպես էլ անհատական հանդիպումներ մասնակցի նախընտրած ոլորտի գործարարների ու ընկերությունների հետ։

«Որպես ոլորտը միավորող ասոցիացիա՝ կարեւորում ենք մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում նման նախագծերի իրականացումը։ Դրանք կնպաստեն ոչ միայն այլ պետությունների հետ մեր բիզնես կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, այլեւ երկրի ներսում ոլորտի զարգացման խթանմանը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ծրագրի պաշտոնական մեկնարկը նախատեսվում է մոտակա ամիսներին։


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

«Արմաթը» դիմավահաններ է տրամադրել շուրջ 50 բուժհաստատության

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

41 թիմ կպայքարի Robotex Armenia-ի գլխավոր մրցանակի համար

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Կարեն Վարդանյանն առաջին հայն է, ով արժանացել է «Eminent Persons Award» մրցանակին

ՏՏ համաշխարհային կոնգրեսի պատվիրակները պարբերաբար կայցելեն ԴիջիԹեք

Փոխվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ