-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Apple-ի տնօրեն Թիմ Քուկը օրերս մեղադրական հայտարարությամբ է հանդես եկել:
Ամերիկյան գիգանտի ղեկավարը մեղադրել է չինական Qualcomm-ին կեղծ լուրեր տարածելու և ընկերության համբավի հետ խաղալու համար: CNBC-ին տված հարցազրույցում Քուկը հայտարարել է, որ Qualcomm-ը լրագրողների է վարձում, որպեսզի նրանք վատաբանեն Apple-ին: Դրան ի պատասխան Qualcomm-ի ներկայացուցիչները նույն գործում մեղադրում են հենց Apple-ին:
Հիշեցնենք, որ երկու ընկերությունների միջև վաղուց սառը պատերազմ է տիրում: Վերջերս Qualcomm-ը հասավ այն բանին, որ Apple-ի մի քանի սարքավորումների վաճառք արգելվեց Գերմանիայում և Չինաստանում: Պատճառը Apple-ի կողմից չլիցենզավորված պատենտների օգտագործումն է, որոնք ստեղծել էր Qualcomm-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո