CookMenu. հայկական հավելված, որը կպատասխանի «ի՞նչ եփել այսօր» հարցին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

CookMenu. հայկական հավելված, որը կպատասխանի «ի՞նչ եփել այսօր» հարցին

cm 3 - CookMenu. հայկական հավելված, որը կպատասխանի «ի՞նչ եփել այսօր» հարցին

CookMenu խոհարարական հարթակը կպատասխանի գրեթե բոլոր տնային տնտեսուհիներին ամեն օր անհանգստացնող «Ի՞նչ եփել այսօր» հարցին։ Ստարտափի գաղափարի հեղինակ Գարիկ Հակոբյանը իր մայրիկին այս հարցում օգնելու նպատակով դիմել է տեխնոլոգիաներին։ 4 ընկերներով՝ Գարիկ Հակոբյանը, Արմենուհի Աբրամյանը, Նարինե Մանուկյանը և Առաքել Մկրտչյանը, համախմբվել են մեկ գաղափարի շուրջ և սկսել կյանքի կոչել CookMenu-ն։

«Կարելի է ընդամենը լրացնել, թե ինչ ունես սառնարանում ու հարթակը կառաջարկի համապատասխան բաղադրատոմսեր։ Նախ մուտք ես գործում վեբ-կայք կամ հավելված, լրացնում քո նախասիրությունների մասին, այնուհետև նշում, թե ինչ ունես սառնարանում կամ ինչ ես ցանկանում պատրաստել։ Կարող ես նշել, թե ինչ մթերք չես սիրում, օրինակ՝ սոխ, սխտոր, սունկ և այլն։  Նույնիսկ պարտադիր չի լինի գնալ խանութ, այն կարող է նաև նշել՝ ինչ բաղադրիչ է պակասում ու մեկ քլիքով այդ մթերքը առաքվի քեզ»,- VNews – Business and Tech-ի հետ զրույցում պատմեց Գարիկը։

5b18d6546fba86.55480008 - CookMenu. հայկական հավելված, որը կպատասխանի «ի՞նչ եփել այսօր» հարցին

CookMenu-ն օգնում է որոնել բաղադրատոմսեր նաև դրամապանակի պարունակությանը համապատասխան։ Գործելու են ամենօրյա առաջարկներ նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար։ Հարթակի առանձնահատկություններից կարևորը սննդային նախապատվությունները և հակացուցումները հաշվի առնելու մեխանիզմն է։

«Մենք ուզում ենք հեշտացնել այն մարդկանց կյանքը, ովքեր ունեն տարբեր հիվանդություններ, օրինակ՝ դիաբետ, մեկ անգամ եթե նշեն, որ դիաբետիկ են, ապա ծրագիրն իրենց այլևս չի առաջարկի հակացուցված ուտեստներ։ Ալերգիկների կամ վեգանների մենյուն նույնպես դառնում է անհատական։ Ունենք առանձնացված բաժին երեխաների մենյուի համար»,- նշեց Գարիկը։

cm - CookMenu. հայկական հավելված, որը կպատասխանի «ի՞նչ եփել այսօր» հարցին

Ստարտափը վերջրես ավարտեց Հայկական ստարտափ ակադեմիան։ Թիմի պրոյեկտ մենեջեր Արմենուհի Աբրամյանը մեզ հետ զրույցում կարևորեց Ստարտափ ակադեմիայում ստացած գիտելիքները շուկայում դրսևորվելու ուղղությամբ․

«Թիմն արդեն իսկ  ձևավորվել էր մինչև Ստարտափ ակադեմիա ընդունվելը, բայց այստեղ ուրիշ միջավայր էր։ Ակադեմիան շատ է օգնել շուկա մտնելու ու օգատետերերին  հասնելու հարցում, ինչ-որ առումով մեզ բիզնես դաշտ է մտցրել։ Նաև շատ հաճելի էր ընթացքը, նոր միջավայր էր»։

CookMenu-ի վեբ-կայքը կգործարկվի այս հուլիսին, իսկ Android հարթակի համար նախատեսված հավելվածը օգոստոսին։ Գարիկն ասում է՝ առաջիկայում ծրագրում են մշակել iOS հավելված, նոր բաղադրատոմսեր ու ֆունկցիաներ նույնպես կավելանան։ Նշենք նաև, որ թիմը հաղթել է Impact Hub-ի տրանսֆորմատիվ գաղափարների մրցույթում։

cm 2 - CookMenu. հայկական հավելված, որը կպատասխանի «ի՞նչ եփել այսօր» հարցին


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլի առանձնահատկությունները (տեսանյութ)

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ շրջափուլին դիմելու վերջին հնարավորությունը սպառվում է դեկտեմբերի 11-ին

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

Կայացավ Հայաստանի Ստարտափ Ակեդեմիայի 4-րդ դեմո օրը

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)