COVID-19-ի գոյությունը կարձանագրվի սառույցի վրա - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

COVID-19-ի գոյությունը կարձանագրվի սառույցի վրա

TASS 38285804 pic4 zoom 1500x1500 16889 - COVID-19-ի գոյությունը կարձանագրվի սառույցի վրա

ԱՄՆ Օհայո նահանգի գիտնականները նշել են, որ COVID-19-ի գոյությունը «կարձանագրվի» սառույցի վրա: Սա կապված է ինչպես գլոբալ համաճարակի էկոլոգիական հատկանիշնների, այնպես էլ վիրուսների ու բակտերիաների՝ սառելու հատկության հետ:

Գիտնականները աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններում ստուգել են սառցե միջուկներ, որպեսզի պարզեն դրանցում վիրուսների առկայությունը: Նրանց խոսքով՝ սա արդյունավետ եղանակ է մարդկային պատմության հաստատման համար:

Որպես օրինակ բերվում է այն փաստը, որ այդ միջուկները պարունակում են մեծ քանակությամբ փոշի, որը «սառել է»  դեռևս 1300 տարի առաջ: Պատճառը մեծ երաշտն է, որը տևել է մոտ 4 տասնամյակ: Սրան զուգահեռ մարդկությունը բախվել է ժանտախտի հետ: Համաճարակի ժամանակ առաջացած սառույցը ավելի քիչ կապար է պարունակում, քան այն, որը ձևավորվել է դրան հաջորդող տարիներին: Ենթադրվում է՝ պատճառն այն է, որ այդ շրջանում կտրուկ նվազել է հանքարդյունահանման, հալեցման գործունեությունը, գրում է popmech.ru-ն:

Այժմ կարծիք կա, որ կորոնավիրուսը բավականին մեծ ազդեցություն է թողել Երկրի մթնոլորտի վրա, քանի որ մարդիկ մնացել են տանը, ինչի հետևանքով ազոտի և ծծմբի օքսիդների մակարդակը նվազել է: Սրանք երկուսն էլ ուժեղ աղտոտողներ են, որոնք հիմնականում առաջանում են գազի և նավթային վառելիքի այրումից, ինչը սնուցում է տրանսպորտային միջոցների մեծ մասին:

Գիտնականները վստահ են, որ այս օքսիդների մակարդակի նվազումը կպահպանվի սառցե միջուկներում և ապագայի գիտնականները կկարողանան տեղեկատվություն ստանալ դրանց միջոցով: