«Covid-19 համաճարակը շրջադարձային ժամանակահատված կդառնա»․ Microsoft - VNews

«Covid-19 համաճարակը շրջադարձային ժամանակահատված կդառնա»․ Microsoft

Covid-19 համաճարակը շրջադարձային ժամանակահատված կդառնա, որն ընդմիշտ կփոխի աշխատանքի և ուսուցման ֆորմատը, The Verge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Microsoft 365 բաժնի ղեկավար Ջարեդ Սպատարոն։

2020թ․ մարտի ամսին Microsoft Teams կորպորատիվ մեսենջերի պահանջարկը բարձրացել է ամբողջ աշխարհում։ Մեկ շաբաթվա ընթացքում օրական օգտատերերի քանակն ավելացել է` 32 մլն-ից հասնելով 44 մլն։

Դեռ մարտի 31-ին ընկերությունը ֆիքսել է նաև Teams-ում զանգերի ռեկորդային տևողություն՝ 1 օրվա ընթացքում 2․7 մլրդ րոպե։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր մարտի 16-ին՝ 900 մլն րոպե, ինչը 200 տոկոսով պակաս է վերջինից։

Բացի այդ, բարձրացել է համակարգիչների և նոթբուքերի պահանջարկը, քանի որ մարդիկ հասկացել են՝ iPad-ը հարմար չէ հեռավար աշխատանքի համար, ասել է Սպատարոն։

Նա նաև նշել է, որ իր կանխատեսմամբ՝ համաճարակից հետո էլ հեռավար աշխատանքը կպահպանվի։ Օրինակ՝ Չինաստանում կարանտինից հետո Microsoft-ը ֆիքսել է Teams մեսենջերի օգտագործման կրկնակի աճ։

«Այն, ինչ հիմա կատարվում է Չինաստանում և Սինգապուրում, կարելի է անվանել ժամանակի մեքենա։ Հասարակության մեջ գործում են նոր սահմանափակումներ և աշխատանքի նոր ֆորմատներ։ Համաճարակի ավարտից հետո կհայտնվի նոր նորմա՝ մենք դեռ երկար կօգտագործենք այս նոր գործիքները։»,- ասել է Սպատարոն։


Microsoft-ը լավ նորություն ունի Windows 10-ի թարմացումների համար

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը

PlayStation 5-ի և Xbox Series X-ի վաճառքների մեկնարկը կարող է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով

Apple-ը, Microsoft-ը և Google-ը մտածում են Չինաստանից արտադրությունները դուրս բերելու մասին

Microsoft-ը թողարկել է միասնական Office հավելված Android հարթակի համար

Microsoft-ը թողարկել է Windows 10X-ը

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Գերմանիայի կառավարությունը Microsoft-ին կվճարի այս ծառայության համար

Microsoft-ը թողարկել է նոր բրաուզեր

Windows 10-ում հայտնվել է համակարգչով զանգեր կատարելու հնարավորություն

Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է աշխարհի ամենահարուստների ցանկը

Microsoft-ը երկու նոր կոճակ է ավելացրել ստեղնաշարին (լուսանկար)

Microsoft-ը կներկայացնի ծալվող սմարթֆոն՝ Android օպերացիոն համակարգով (տեսանյութ)

McDonald’s-ի ձախողման պատմությունը

Windows 10-ում հայտնվել է սմարթֆոնից զանգ կատարելու հնարավորություն

Հայտնվել է Windows 10-ը վերաթողարկելու նոր հնարավորություն