-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
King ընկերությունը զբաղվում է Crash Bandicoot սիրված խաղի Mobile տարբերակի մշակմամբ։
Խաղի օրիգինալ տարբերակը ստեղծվել է 1996թ․ էքսկլյուզիվ՝ միայն PlayStation-ի համար։ Շատերի համար խաղն ասոցացվում է մանկության սիրված Sony խաղային կոնսոլների հետ։ Խաղի գլխավոր հերոսն ընկերության թալիսմանն էր մինչև 2000թ․։
Այժմ Crash Bandicoot Mobile-ը դեռևս մշակման փուլում է, խաղին հասանելիություն ունեն սահմանափակ քանակով օգտատերեր։ Աշխարհի տարբեր ծայրերից գեյմերները փորձում են գտնել տեխնիկական բագեր, որպեսզի մշակողները կարողանան վերացնել դրանք։
Այնուամենայնիվ, ցանցում տարածվել են խաղի առաջին սքրինշոթերը, որով երկրպագուները կարող են գնահատել խաղի գրաֆիկան։
Ցավոք, դեռևս անհայտ է, թե երբ տեղի կունենա խաղի պաշտոնական ռելիզը, սակայն ինսայդերները պնդում են , որ այն կլինի այս տարվա ընթացքում, այնպես որ, քիչ մնաց ։)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո