fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Create Up ծրագիրն ընդունում է հայտեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Create Up ծրագրի մեկնարկը: Երեք շաբաթ տևողությամբ ամառային ծրագիրը նպատակ ունի օգնել ապագա ձեռներեցներին ձեւավորել իրենց բիզնես գաղափարները, իսկ ծրագրի ավարտին մասնակիցները կարող են մասնակցել EPIC ինկուբատորի աշնանային ծրագրին։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև չորս անդամներից բաղկացած թիմ: Անհատ դիմորդները եւ մինչեւ երեք թիմի անդամներ ունեցող ստարտափ թիմերը կկարողանան գտնել նոր թիմի անդամներ մինչեւ ծրագրի սկիզբը: Ծրագիրը ներառում է ավելի քան 60 ժամ պրակտիկ դասընթացներ, գաղափարի ներկայացումներ, խորհրդատվություն եւ ուրախ ժամանց ինը փուլերի ընթացքում:

Create Up ծրագրի մասնակիցները կձևավորեն ձեռնարկատիրական մտածելակերպ, կզարգացնեն իրենց բիզնես գաղափարները ու կձևավորեն թիմային ոգի: Ծրագիրը կստեղծի միջավայր, որը նպաստում է գաղափարների գեներացմանը, հստակեցմանը և թիմային աշխատանքի ստեղծմանը: Ծրագրի մաս են կազմում պրակտիկ դասընթացներն ու թիմային աշխատանքները, որոնցից մի քանիսը տեղի կունենան Սևանի ափին:

Ծրագիրը տեղի կունենա օգոստոսի 6-ից 26-ը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 4-ն է: Մանրամասները՝ այստեղ։