-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Դիսնեյի հին ու բարի մուլտֆիլմերի մոտիվներով Cuphead խաղի կրկնօրինակն՝ առանց Apple-ի թույլտվության, հայտնվել էր App Store-ում։
Շատերի համար սա անակնկալ էր, քանի որ խաղը ստեղծողները դրա թողարկման մասին նախօրոք տեղեկատվություն չէին տարածել։ Խաղն արդեն վաճառվում է 3200 դրամով։
The Verge պորտալը բացահայտել է այս խարդախությոնւը։ Պորտալի մասնագետները պարզել են, որ studiomghrgames.com կայքը, որը նշված է App Store-ում որպես պաշտոնական, իրականում ձևակերպված է ոմն Վալտեր Գրեգորի անունով։ Խաղի ստեղծող հանդիսացող StudioMDHR ընկերության ցանկում այս անունով մարդ գրանցված չէ։
Խաղը դեռևս հասանելի է App Store-ից գնման համար։
Twitter-ի օգտատերերից մեկը, նկատելով խնդիրը, դիմել է Cuphead-ի աշխատակիցներին խաղի՝ կեղծ տարբերակի վերաբերյալ․ վերջիններս հաստատել են այն։
Գնորդն իրականում ստանում է խաղի լիարժեք տարբերակը, սակայն այն ունի թերություններ սենսորային կառավարման, մի շարք հնարավորությունների վատ աշխատանքների և անիմացիայի հետ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո