Cybertruck. էլեկտրական պիկապ Tesla-ից (տեսանյութ, լուսանկարներ) - VNews

Cybertruck. էլեկտրական պիկապ Tesla-ից (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան Tesla ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների խոշորագույն արտադրողներից է, ներկայացրել է իր նոր արտադրանքը՝ Cybertruck էլեկտրական պիկապը: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվել է ընկերության պաշտոնական կայքում: «Այն եզակի է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը ֆուտուրիստական ավտոմեքենան ներկայացնելիս:

Մասկի խոսքով՝ նոր պիկապը ֆունկցիոնալ հատկանիշներով նման է լինելու Ford F-150 բենզինային մոդելին: Մասկը նշել է, որ ավտոմեքենան նախագծելիս ոգեշնչվել է Blade Runner գիտաֆանտաստիկ ֆիլմից, որի գործողությունները տեղի են ունենում 2019-ի նոյեմբերին:

Նա նաև նշել է, որ պիկապը բառացիորեն անխոցելի է, քանի որ նրա դռները նույն նյութից են պատրաստված, ինչ SpaceX տիեզերական հրթիռներինը: Մեքենան արտադրվելու է երեք տարբերակով՝ մեկ լիցքով 400, 480 ու 800 կիլոմետր ընթացքով։ Տարբերակները տարբերվում են նաև շարժիչների քանակով՝ մեկից երեք։

Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից:

Պիկապի հետ միասին Մասկը ներկայացրել է նաև էլեկտրական քվադրոցիկլ։ Այն կարող է տեղավորվել Cybertruck-ի թափքում ու լիցքավորվել դրանից։ Էլեկտրական պիկապի նախնական պատվերներն արդեն ընդունվում են, սակայն արտադրությունը կսկսվի 2021-ին։


Ամերիկուհին ստանում է Իլոն Մասկին ուղղված նամակներ. Ինչպես է դա հնարավոր

Ինչ անուն կունենայիք, եթե ձեր հայրը լիներ Իլոն Մասկը

Ամեն ինչ՝ մեկ դերի համար. Թոմ Քրուզը SpaceX հրթիռով կթռչի տիեզերք

«Եթե ձերբակալելու են ինչ-որ մեկին, թող լինեմ միայն ես». Իլոն Մասկը բացել է Tesla-ի գործարանը

Իլոն Մասկը վերջապես բացահայտել է որդու անսովոր անվան արտասանությունը

Իլոն Մասկը խոստացել է չիպավորել մարդկանց արդեն 2020-ին

Գլուխկոտրուկ․ Իլոն Մասկը հայտնել է նորածին որդու անունը

Իլոն Մասկը հայր է դարձել 6-րդ անգամ

Ինչպիսին կլինի Cybertruck պիկապի սերիական տարբերակը

Tesla-ի 8 մոդել, որոնք զարմացրել են աշխարհին

Boeing-ի, Tesla-ի և SpaceX-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են համացանցում

Tesla-ի պահեստամասերից արհեստական շնչառության սարքեր կպատրաստվեն (տեսանյութ)

Tesla-ի գործարանները պատրաստ են բժշկական սարքավորումներ արտադրել կորոնավիրուսով հիվանդների համար

Teslan-ն սկսել է Model Y էլեկտրոքրոսովերի մատակարարումները

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Իլոն Մասկին

Գիրք, որը ոգեշնչել է Իլոն Մասկին ստեղծել SpaceX-ը