Կոմիկ Դենի Ուոլեսը կանցկացնի Golden Joystick Award-ի պարգևատրման արարողությունը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կոմիկ Դենի Ուոլեսը կանցկացնի Golden Joystick Award-ի պարգևատրման արարողությունը

Danny Wallace 1 - Կոմիկ Դենի Ուոլեսը կանցկացնի Golden Joystick Award-ի պարգևատրման արարողությունը

Բրիտանական EMAP մեդիա կազմակերպությունը կանցկացնի իր ավանդական ամենամյա «Golden Joystick Award» պարգևատրման արարողությունը։ Այն անցկացվում է արդեն 35-րդ անգամ։ Լավագույն խաղերը և ստուդիաները, որոնք ընտրվել են անձամբ «գեյմեռների» կողմից, նոյեմբերի 17-ին կստանան ոսկե «ջոյստիկներ»։

Այս տարվա արարողության հաղորդավարը դարձավ հայտնի բրիտանացի կոմիկ Դենի Ուոլեսը։ Նա մեզ հայտնի «Geeks» հեռուստասերիալից և «Միշտ ասա այո» ֆիլմից։ Նրա ձայնը մենք լսել ենք «Assassin’s Creed» և «Thomas Was Alonе» խաղերում։

Քվեարկությունը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին և կավարտվի նոյեմբերի 3-ին։

2016-ի Golden Joystick Award-ի հաղթողներն էին՝ «Dark Souls 3», «Overwatch», «The Witcher 3»: «Blood and Wine» և «Titanfall 2»։ Իսկ «CD Projekt Red» ճանաչվել է տարվա լավագույն խաղային թիմ։