Dasaran.am-ը կօգնի ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Dasaran.am-ը կօգնի ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ

դասառան - Dasaran.am-ը կօգնի ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ

Dasaran.am կրթական հարթակը պաշտպանության նախարարության հետ համատեղ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր նախաձեռնությամբ։

Dasaran.am-ի պատասխանատուները սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին ներկայացրել են ծրագիրը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ:

Դավիթ Տոնոյանը դրական է համարել նախաձեռնությունը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, մշակել գործողությունների անհրաժեշտ փաթեթ՝ ծրագիրն իրականացնելու համար։