DataArt միջազգային ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում - VNews

DataArt միջազգային ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում

dataart newlogo press 08 1024x683 - DataArt միջազգային ընկերությունը գրասենյակ կբացի Հայաստանում

Ֆինանսների, ճանապարհորդության, առողջապահության, մեդիայի և ժամանցի ոլորտների համար տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը գալիս է Հայաստան, այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։ Նա իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ երևանյան DataArt-ն ընկերության պատմության մեջ առաջին անգամ կհամատեղի R&D կենտրոնի և վաճառքի գրասենյակի գործառույթները՝ մասնավորապես դեպի միջինասիական շուկա:

DataArt-ը Հայաստանում շեշտը կդնի Quality Assurance (QA)-ի (ծրագրային ապահովման թեստավորում և որակի վերահսկում) առաջխաղացման, ծրագրային ապահովման մշակման և օժանդակման, բիզնեսի զարգացման վրա:

Մասնագետներ փնտրելու և ընտրելու գործընթացն արդեն սկսվել է, գրասենյակում կատարվում է վերանորոգում և աշխատատեղերի կահավորում, «բնակարանամուտը» նախատեսված է հունիսին: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ DataArt Երևանում կսկսեն աշխատել 30-ից ոչ պակաս մասնագետներ:

DataArt ընկերությունը գլոբալ տեխնոլոգիական-խորհրդատվական ընկերություն է, ունի ավելի քան 2500 աշխատակիցներ և մասնաճյուղեր ավելի քան 20 երկրներում ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան և այլն:
Երևան այցելած Միխայիլ Զավիլեյսկին և Յուլյա Զավիլեյսկայան mail.ru ընկերության համահիմնադիրներից են և DataArt ընկերության տնօրենների խորհրդի անդամներ:

Նախարարի խոսքով՝ նրանք հետաքրքրված են Հայաստանում հիմնելու ընկերության մասնաճյուղ, սկսելու համագործակցություն Պոլիտեխնիկի հետ՝ կադրերի վերապատրաստման և կրթական պրոցեսներում իրենց գիտելիքի օգտագործման ուղղությամբ:

Գրառումն ամբողջությամբ կարող եք տեսնել ստորև՝

‼ DataArt ընկերությունը գալիս է Հայաստան ‼‼ DataArt is openig R&D + Sales office in Armenia‼Սիրելի՛ հայրենակիցներ,…

Gepostet von Hakob Arshakyan am Sonntag, 3. März 2019


Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովին

Հայտնի են Դրեյփերի համալսարանում սովորելու մեկնող հաղթողները

Forbes-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական հեռանկարին

Հակոբ Արշակյանը՝ Youtube-ի, Google Maps-ի և PayPal-ի հետ բանակցությունների մասին

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելով

Հակոբ Արշակյանն արժանացել է մրցանակի արհեստական բանականության ոլորտում ներդրման համար

Մեկնարկում է «ՆերՈւժ» սփյուռքի ստարթափ ծրագիրը. ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված հարցեր

Հակոբ Արշակյանը հանդիպել է Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի նորարարությունների խորհուրդների ղեկավարության ու անդամների հետ

Նախարար Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Yerevan Testing Days կոնֆերանսում

Օտարերկյա ՏՏ ընկերությունները հարկային արտոնություն չեն ստանա