Դավիթ Յանը՝ «չար» արհեստական ինտելեկտի և աշխարհը կառավարելու գաղտնիքների մասին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Դավիթ Յանը՝ «չար» արհեստական ինտելեկտի և աշխարհը կառավարելու գաղտնիքների մասին

Տեխնոլոգիական թրենդեր ասելիս՝ առաջինը պատկերացնում ենք արհեստական ինտելեկտ (AI), մեքենայական ուսուցում (ML), մեծ տվյալներ (Big Data)։ Ազգությամբ հայ Դավիթ Յանը դեռևս 20 տարի առաջ սովորեցրել է համակարգչին ճանաչել տեքստերը և թարգմանութուններ անել։ Այնուհետև ստեղծել է տասնյակ ստարտափներ, որոնք օգտագործում են մեծ տվյալների ու նեյրոցանցերի հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում՝ մաքեթինգից մինչև ռեստորանային բիզնեսի անձնակազմի ղեկավարում։

Դավիթ Յանը ABBYY ընկերության հիմնադիրն է։ Լինելով 21-ամյա ուսանող՝ Դավիթ Յանը ստեղծել է Lingvo էլեկտրոնային աշխարհահռչակ բառարանը, համակարգչային FINEREADER և այլ ծրագրերի հիմնադիրն է, որից օգտվում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում։ Նա նաև հանդիսանում է առաջին գրպանի համակարգչի ստեղծողը, որը նրան մեծ ճանաչում է բերել ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում: Հայրը չինացի է, իսկ մայրը՝ հայ, երկուսն էլ ֆիզիկոսներ են։

Hightech-ի հետ զրույցում Դավիթ Յանը պատմել է հարմարավետության գնի, «չար» արհեստական ինտելեկտի ու աշխարհը ղեկավարելու գաղտնիքների մասին։ 

Յանի խոսքով՝ այս ամենի նպատակն ի վերջո մարդկանց օգնելն է իրար ավելի լավ ճանաչել։ Նա պնդում է, որ մարդկանց հաղորդակության ջգտումը բավարարելն և տարբեր առարկաների համակցման համար որոշումներ փնտրելն արդեն իսկ փայլուն գաղափարի բաղադրիչներ են։

Facebook-ի վերջին սկանդալն ինչ-որ չափով ուռճացված է լրագրողների կողմից։ Իրականում ամեն ինչ շատ ավելի «վատ» է։ Քանի որ ոչ միայն Facebook-ը, բայց և Google-ը, Apple-ը տիրապետում են մարդկանց մասին անհավանական քանակությամբ ինֆորմացիայի, կիսվում են դրանով իշխանությունների հետ և մարդիկ դրան դեմ չեն։ Պետության վերահսկողությունը կարող է պաշտպանել, բայց և կարող է վնասել մարդկանց, այդպիսին են կանոնները աշխարհի երկրների մեծամասնությունում։ Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է գտնի անվտանգության և հարմարավետության ոսկե միջինը։

Ինֆորմացիայի բացությունը և պոտենցիալ արտահոսքերը հարմարավետության դիմաց վճարներն են։ Խելացի օրացույցը հուշում է քեզ՝ երբ պետք է գնաս կարևոր հանդիպման, բայց նախքան այդ դու պետք է կիսվես քո հանդիպումների մասին ինֆորմացիայով։

Արհեստական ինտելեիկտից մտավախությունները հիմնավորված են, դրանք առաջին հերթին կապված են նրա հետ, որ արհեստական բանականության նոր մոդելները հայտնվում են հների մասնակցությամբ։ Մեկ նեյրոնային ցանցին շարունակում են նորերը՝ ավելի կատարելագործվածները։ Եվ մենք չենք կարող բացառել այն իրավիճակները, երբ որևէ կարևոր խնդիր լուծելու համար արհեստական ինտելեկտը ստեղծի էվոլյուցիոն ճյուղեր, որոնք թշնամաբար են տրամադրված մարդու հանդեպ: Ինչպես տեղի է ունենում բնական միջավայրում` փորձելով օգտակար բակտերիաների տեսակներ ստեղծել, մարդը երբեմն ստեղծում է պաթոգեններ:

Կարելի է վերահսկել արհեստական ինտելեկտին «վերևից»՝ պետական մակարդակով։ Կարելի է նաև «ներքևից»՝ հենց մշակողների մակարդակով։ Պետությունները կարող են թշնամական Արհեստական ինտելեկտը հավասարեցնել մասսայական ոչնչացման զենքերի հետ։ Գիտնականներն էլ կարող են հետևել մարդկանց համար պոտենցիալ թշնամական նեյրոցանցերին և դադարեցնել դրանց գործունեությունը։ Թե ինչպես է մարդը կարողանալու բալանսավորել այս երկու որոշումների տարբերակները, ցույց կտան առաջիկա 30-50 տարիները։

Ցանկացած պարագայում պետք չէ սպասել, որ արհեստական ինտելեկտը կդառնա «կենտրոնական ուղեղ»։ Որոշումներ կայացնելը կպատկանի մարդկանց, հենց նրանք պետք է լինեն ցանկացած կազմակերպության «հավաքական միտքը»։

Որոշումներ պետք է կայացնեն ոչ այնքան ղեկավարները, որքան հենց աշխատակիցները։ Բիզնեսը զարգանում է այնպիսի արագությամբ, որ բոլոր որոշումները միայն մեկ կենտրոնի հետ համաձայնեցնելն անհնար է դառնում։ Հեռակա, բաշխված աշխատանքի նկատմամբ միտումը հանգեցնում է նրան, որ կենտրոնացված կազմակերպությունների համար ավելի դժվար է դառնում աշխատողներին ներգրավել և փոխանցել գիտելիք: Յուրաքանչյուր աշխատակից պետք է լինի ինքնուրույն որոշումներ կայացնող կենտրոն, և կազմակերպությունը պետք է կարողանա տեղեկություններ հաղորդել, սովորել ուրիշների և իր սխալների վրա, ինչպես նաև օգնի նրանց համաձայնեցված ու միասին աշխատել։

Մարդը կարող է մտածել բազմաթիվ փայլուն գաղափարներ, դրանք կարող են ծագել ամեն շաբաթ։ Բայց հարցը գաղափարի արժեքի մեջ է։ Առաջ ես ասում էի, որ ստարտափի հաջողության մեջ գաղափարի դերը 5% է կազմում։ Հիմա, մի քանի տարի Սիլիկոնյան հովտում ապրելուց հետո հակված եմ համաձայնել տեղի բիզնես-հրեշտակների և փորձառու ներդրողների հետ, որոնք կարծում են, որ գաղափարն ինքն իրենով 5 տոկոսից էլ քիչ նշականություն ունի կամ էլ ընդհանրապես չունի։ Կարևորը՝ իրականացումն է, իսկ իրականացումը կապված է թիմի հետ։

Գաղափարներն իրականացնելու համար հարկավոր է 3 «մոգական բյուրեղներ»։ Առաջինը՝ պրոդուկտ ստեղծելու ունակությամբ մրցակցային առավելությունն է։ Երկրորդը՝ պոտենցիալ օգտատիրոջը պրոդուկտը հասցնելու մրցակցային առավելությունը և երրորդը՝ օգտատերերին հասկանալու ունակությամբ մրցակցային առավելությունը։ Եթե այս 3 առավելությունները առկա են ընկերությունում, ապա հաջողելու հավանականությունը մեծ է։ Նկատեք, որ հենց գաղափարի բաղադրիչն այստեղ բացակայում է։

20-ից մինչև 60 տարեկան ակտիվ կյանքի ընթացքում հնարավոր է իրականացնել 6-10 գաղափար։ Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել երբ սկսում ես աշխատել որևէ գաղափարի վրա մինչև, որ հանգիստ խղճով կարողանաս լքել այն ընկերությունը, որն կազմավորվել է դրա շուրջ պահանջվում է մինջինում 8-10 տարի․ թեև սկզբնական շրջանում թվում է՝ մեկ տարին էլ կբավականացնի։

Բոլոր ամենահետաքրքիր նորարարությունները և՛ գիտությունում, և՛ արվեստում, և՛ տեխնոլոգիաներում տարբեր ոլորտների միակցման շնորհիվ է ստեղծվում։ iPad-ն ու iPhone-ը ստեղծվել են դիզայնի ու տեխնոլոգիաների համադրությամբ։ Նույն կերպ էլ լրացված իրականությունը (AR), վիրտուալ իրականությունը (VR), արհեստական ինտելեկտը (AI) մեկ ամբողջի տարբեր ծայրեր են։ Բլոկչեյնի ու արհեստական ինտելեկտի համադրումը կարող է առաջիկա 30-40 տարիների ընթացքում ամբողջապես վերափոխել ինդուստրիան։

Տեխնոլոգիաները զբաղվում են մարդկային կարիքները բավարարելով։ Իսկ մարդկանց հիմնական կարիքը, չհաշված ֆիզիոլոգիականը, շփումն է։ Նույնիսկ արվեստը՝ ինֆոմացիայի միակողմանի փոխանցում չէ, այն ենթադրում է հանդիսատեսից արձագանքներ ու պատասխան։ Տեխնոլոգիական մեծաթիվ հաջողություններ պայմանավորված են հենց այս պահանջով։ Միմյանց ճանաչելու հարցում մարդկանց օգնելը կարմիր թելով անցնում է իմ բոլոր նախագծերում։

Դավիթ Յանը կառուցում է աշխարհի ամենախելացի տներից մեկը. Forbes

Տեխնոլոգիաներ, որոնք կվերափոխեն մեր կյանքը (մաս 2)

Համր մարդիկ ապագայում «խոսելու» են. տեխնոլոգիաներ, որոնք կվերափոխեն մեր կյանքը (մաս 1)

Դավիթ Յանի որդու ստարտափը $18 միլիոն ներդրում է ստացել

ՊԵԿ-ը ներդրել է մեծ տվյալների հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Սերգեյ Օզերովը Երևանում ներկայացավ իր «Outbox Thinking» ծրագրով

Հայկական Breedge-ը Արհեստական ինտելեկտով է օժտել իր հարթակը

PicsArt-ը ԵՊՀ-ի հետ իրականացրել է AI մասնագետների պատրաստման ծրագիր

4u.am ստարտափը երջանկություն է առաքում հայ կանանց

Արհեստական ինտելեկտը կլինի յուրաքանչյուր դռան բռնակում. Դավիթ Յան (տեսանյութ)

SuperAnnotate AI. հայ ինժեներները ստեղծել են պատկերների մշակման բացառիկ տեխնոլոգիա

Startup Grind Yerevan. Հրաչիկ և Թաթուլ Աջամյաններ (տեսանյութ)

ONEX-ը ներկայացրեց Արհեստական Ինտելեկտով օժտված Smart Wall (ֆոտոշարք)

Amazon-ի համակարգը շփոթել է քաղաքական գործիչներին հանցագործների հետ

Դավիթ Յանը՝ անտեղի համառության, մահվան հովտի և սկսնակ ստարտափերների սխալների մասին

Windows 10-ի թարմացմամբ զբաղվում է արհեստական ինտելեկտը