Լրացուցիչ

Ընտրել լեզուն

D’efekt․ նոր հայկական «դեֆեկտով» վիդեո/ֆոտո խմբագրիչ

23659600 1597112973669879 2765810887440917269 n - D’efekt․ նոր հայկական «դեֆեկտով» վիդեո/ֆոտո խմբագրիչ

Դեֆեկտի արդյունքում ստանալ էֆեկտ, սա է ընկած նոր թողարկված D’efekt հավելվածի գաղափարի առանցքում։ D’efekt-ը շարժման վրա հիմնված էֆեկտների և ստեղծագործական գործիքների հավաքածու է։ Ամեն ինչ աշխատում է իրական ժամանակում (real-time): Հավելվածն օգտատերերին թույլ է տալիս կարճ ժամանակում ստեղծել հետաքրքիր և տարբերվող լուսանկարներ ու տեսանյութեր։

Մասնագիտական տարբեր անցյալներ ունեցող 3 ընկերները՝ Նանեն, Տաթևիկն ու Վահագնը ստեղծել են հավելվածը։ Vivaro News – Business & Tech-ին ստարտափի համահիմնադիր Նանե Թումանյանը պատմել է իրենց թիմի ու D’efekt-ի էֆեկտների մասին։ 

«Մաթեմատիկական ալգորիթմների կիրառությունը արվեստում կոմպլեքս է և շատ դեպքերում աննպատակ։ Իսկ մենք դրանք օգտագործելով հավելվածի հիմքում և բարդ բանաձևերը պահելով ստվերում ստեղծել ենք օգտատերին հասանելի, պարզ գործիքներ, որը հնարավորություն կունենա օգտագործել ցանկացած մարդ` անկախ մասնագիտությունից, ստեղծել բարձրորակ բովանդակություն, ստեղծել արվեստ»,- նշում է Նանեն։ 

դեֆեկտ սքրին - D’efekt․ նոր հայկական «դեֆեկտով» վիդեո/ֆոտո խմբագրիչ

2017թ. հոկտեմբերից սկսել են iOS հավելվածի ծրագրավորումը, մի քանի օր է ինչ հասանելի է բեռնման համար App Store-ում, այն վճարովի է։ Android տարբերակը դեռ չկա, գուցե առաջիկայում սկսեն աշխատել այդ ուղղությամբ նույնպես։

Նկարների ու տեսանյութերի խմբագրիչ հավելվածներ շատ կան․ Նանեն ներկայացրեց նաև իրենց պրոդուկտի առանձնահատկությունները և հատկապես ինչով են փորձում գերազանցել մրցակիցներին․

«Վիդեո, ֆոտո հավելվածներից բոլորը հիմնականում ունեն նույն ֆունկցիոնալությունը (մոնտաժ, գունակարգավորում, ստատիկ էֆեկտներ և այլն)։ Իրենց հիմնական գաղափարախոսությունն է՝ մենք ձեզ տալիս ենք պարզ գործիքներ, մնացածը դուք արեք։ Այդ պատճառով լավ արդյունք ստանալը դառնում է աշխատատար, փորձարկումը դառնում է ժամանակատար և վերջնական լավ արդյունք չի ապահովում։ Ինտերֆեյսը լի է գործիքներով և ժամանակ է պահանջվում դրանցով աշխատել սովորելը։ Մեր մոտեցումն է պարզեցնել ստեղծագործական ընթացքը, հանել այդ խոչընդոտները, տալ արագ փորձարկելու և որակյալ արդյունք ստանալու հնարավորություն»։

Թեև հավելվածը նոր է թողարկվել, բայց հեղինակների խոսքով՝ ունեն դրական արձագանքներ օգտատերերի կողմից։ Պլանավորում են նոր գործիքներ մշակել ու ներդնել առաջիկա ամիսների ընթացքում՝ այդպիսով ընլայնել D’efekt-ի ֆունկցիոնալությունը։

Move #defekt #rainbow with @i_am_kiko

A post shared by D'efekt (@dfkt.co) on

Run #defekt #rainbow

A post shared by D'efekt (@dfkt.co) on


IT-ի «թավշյա» ապագան․ Աշոտ Արզումանյան

IT-ի «թավշյա» ապագան․ Գևորգ Պողոսյան

Նոր Siempo հավելվածը կօգնի ազատվել սմարթֆոնի հանդեպ կախվածությունից

SmartGateVC-ն ներդրում է կատարել հայկական Embry ստարտափում

Instagram-ը ներկայացրել է նոր «առանց խոչընդոտների» գործառույթ (լուսանկար)

IT-ի «թավշյա» ապագան․ Կարեն Վարդանյան

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

IT-ի «թավշյա» ապագան․ Արման Աթոյան

14-ամյա Արմանն իր մշակած Zoomar AR հավելվածը կներկայացնի միջազգային ինովացիոն կոնֆերանսում

Հայտնի է IT Futsal Cup 2018-ի հաղթող թիմը (լուսանկարներ)

Harry Potter: Hogwarts Mystery խաղը հասանելի է iOS-ի և Android-ի համար (լուսանկարներ+ տեսանյութ)

Մեկ օրում երկու նորույթ. Instagram-ը հերթական գործառույթն է թողարկել

Apple-ը նորություն ունի iPhone 5s-ի համար

Հայտնի են Imagine Cup 2018-ի հայաստանյան փուլի հաղթող թիմերը

Հայկական Shadowmatic-ում կավելանան խաղային նոր աշխարհներ (տեսանյութ)

iPolytech. առաջին համալսարանական հավելվածը Հայաստանում