DeLorean-ը 2018 թ. կներկայացնի թռչող ավտոմեքենա - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

DeLorean-ը 2018 թ. կներկայացնի թռչող ավտոմեքենա

De Lorean ընկերությունը տեղեկություններ է հայտնել թռչող անձնական ավտոմեքենայի մասին:

DR-7-ը կունենա 4 մեծ և 2 փոքր թևեր: Սարքը կկարողանա թռչել և հորիզոնական վայրէջք կատարել, ինչպես ուղղաթիռը: Դրա համար այն ունի երկու պտուտակ (պրոպելլեր)՝ առջևից և հետևից: Վերջիններս կարող են փոխել ղեկի անկյունը օդում, որպեսզի փոխեն սարքի ուղղությունը:

DR-7-ի նախատիպի երկարությունը 9,1 մետր է, լայնությունը՝ 5,6: Տեղերը նախատեսված են միայն 2 երկու հոգու համար: Սարքը պետք է տեղավորվի միջին չափի համար նախատեսված մեքենայի ավտոտնակում: Ընկերության ղեկավարությունը հույս է հայտնում, որ մեքենան մեկ լիցքավորմամբ կթռչի 193 կմ:

Ընկերությունը նախատեսում է ցուցադրել մեքենայի նախատիպը արդեն 2018 թ. վերջին:

Բայց դեռևս չկա կառավարման համակարգի, անվտանգության և այլ գործառույթների մասին որևէ տեղեկություն: