fbpx
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Devfest Armenia 2019 կոնֆերանսը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին

Արդեն 8-րդ տարին անընդմեջ GDG (Google Developer Group) Yerevan համայնքի կողմից կկազմակերպվի Devfest ՏՏ կոնֆերանսը՝ նվիրված տեխնոլոգիական լուծումներին և բիզնեսներին։

Այս տարի միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում։ Devfest Armenia 2019 տեխնոլոգիական կոնֆերանսի այս տարվա գլխավոր թեմաները կապված են ապագայում սպասվելիք տեխնոլոգիաների փոփոխություններին և զարգացումներին։

Իր բովանդակությամբ այս տարվա կոնֆերանսը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Machine Learning, Firebase, Google Cloud Platform, Android, Flutter, Dart, որոնման համակարգեր, Fintech, Accelerated Mobile Pages (AMP), Kotlin, Mobile Photography, ինչպես նաև թեմաներ՝ կապված տեխնոլոգիական բիզնեսների և ներդրումների ներգրավման հետ։

Ծրագրված են ինչպես առանձին ելույթներ, այնպես էլ պանելային քննարկումներ։ Մասնավորապես այս տարի ներառված է 3 թեմաներով պանելային քննարկումներ՝

  • Որոնման համակարգերն ապագայում,
  • State of Cloud 2020,
  • Native vs Hybrid app development։

Միջոցառումը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ ծրագրավորողների, վեբ, մոբայլ և թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և սովորողների համար։

Նշենք, որ Devfest կոնֆերանսների գլխավոր հովանավորն է Google ընկերությունը։ 2019-ի միջոցառման գլխավոր գործընկերն է Rockbite Games ընկերությունը: Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։ Հասանելի է նաև միջոցառման պաշտոնական Android հավելվածը։ 


Google-ն 1-ին անգամ բացահայտել է Youtube-ի եկամուտները

Huawei-ը չի վերականգնի Google-ի հետ համագործակցությունը

Google-ը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակում է իր գրասենյակները Չինաստանում

Amazon-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է ճանաչվել

Huawei-ին փոխարինող է գտել Google Maps-ին

Vivaro-ն 2019-ին Google-ում հայերի ամենաշատ որոնումների թոփ տասնյակում է ընդգրկվել

Google-ը ցույց է տվել տարվա 10 ամենահայտնի GIF-երը

YouTube-ը կարող է արգելափակել կոմերցիոն առումով անշահավետ հաշիվները

Google-ը գնել է այս հայտնի ընկերությունը

Google-ը փոխում է իր որոնողական համակարգի տեսքը (լուսանկարներ)

Google-ը զգուշացրել է աշխատակիցներին չանել այս քայլը

Google գերեզման է ստեղծել իր փակված ծրագրերի համար (լուսանկար)

Startup Grind Yerevan-ի հաջորդ հյուրը Giphy-ի հիմնադիր Ալեքս Չանգն է

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

Google-ը կօգնի շրջել Վերսալում (տեսանյութ)

Android սմարթֆոնները կարող են տարբերակել ավտովթարները