Կայացել է DigiCamp ձեռներեցության ճամբարը - VNews

Կայացել է DigiCamp ձեռներեցության ճամբարը

ԴիջիՔեմփ ձեռներեցության 6-րդ ամենամյա նորարար ճամբարն այս տարի առաջին անգամ անցկացվեց Արցախում՝  Ծմակահող գյուղում: Բնակավայրի ընտրությունը խորհրդանշական է: Դիջիքեմփի կազմակերպիչները նորարարության և ձեռներեցության  հիմունքների ուսուցմանը զուգընթաց ճամբարի մասնակիցներին ծանոթացրել են հայ մեծանուն ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի հայրենի գյուղին, ոգեշնչել նրանց հրթիռաշինության ու ինժեներության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ու ինքնուրույն տեխնոլոգիական ապագա կերտելու համար:

ԴիջիՔեմփ ձեռներեցության նորարության ճամբարին մասնակցել են 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից այդ թվում Արցախից, ինչպես նաև  Ջավախքից: Տասնօրյա ճամբարի առաջին օրն ընտրվել են 7 լավագույն գաղափարները, ապա մասնակիցները թիմային աշխատանքների ու մենթորների աջակցության շնորհիվ բարելավել են  իրենց գաղափարները: Մասնագիտացված դասընթացներ են անցկացվել Ucom, Instigate, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և այլ ընկերությունների ներկայացուցիչների ու անհատների կողմից: Ճամբարականները նաև համապատասխան գիտելիքներ և հմտություններ են ստացել «Ողջ մնալու արվեստի» հիմնադիր Վովա Վարդանովի խմբի և  հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից:

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես մեկնել է Արցախ պատանի ձեռներեցների հետ հանդիպման: Հ. Եսայանը, իր մասնագիտական ու գործարարության ուղին սկսելով նույնպես պատանի հասակից, նրանց հետ կիսվել է ստարտափի իր փորձով և ուղղորդել նրանց:

«Ստարափի ֆինանսավորման ժամանակ առաջնայինը միայն գաղափարը չէ, նաև դրա վրա աշխատող թիմն է, առանց որի ոչինչ հնարավոր չէ։ Եվ քանի որ բոլոր թիմերն այստեղ հավասարապես աշխատեցին գաղափարների ձևավորման վրա, մենք դրանց ղեկավարներին միանման մրցանակներ կշնորհենք։ Իսկ հաղթող թիմին Ucom ընկերության կողմից կտրամադրենք 350 հազար դրամ ստարտափի մեկնարկի համար, ինչպես նաև U!Cloud ամպային համակարգում 1 տարվա բաժանորդագրություն», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ժյուրիի անդամների՝ Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի, ԴիջիՔեմփի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Ucom ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Թութխալյանի և այլ անդամների կողմից RAEEOD նախագիծը՝ ներկայացված Ախալքալակցի մասնակից Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ թիմով ճանաչվել է լավագույնը և շնորհվել է 1-ին մրցանակ: RAEEOD նախագիծն իրենից ներկայացնում է երաժշտություն ունկնդրելու և որոնման բջջային հավելված:

Բոլոր 7 նախագծերի (RAEEOD երաժշտություն ունկնդրելու և որոնման բջջային հավելված, «Դասերդ ով բդի էնե» դպրոցականների ուսմանն օժանդակող համակարգչային ծրագիր, որն արժանացավ Արցախի ԿԳ և սպորտի նախարարության հատուկ մրցանակին՝ դրամական պարգևատրմամբ, «Ազդանշանային մոդուլ»՝ առաջնագծի համար, «Մարզիկի հոգեբանությունը» բջջային հավելված, «Armtour» զոսաշրջային համակարգչային ծրագիր, «TechnoGuide» թանգարանների ցուցանմուշներին ծանոթացնող ծրագիր, «Project Sapper» (ական փնտրող ռոբոտ) հեղինակները  Ucom ընկերության կողմից որպես պարգև ստացել են սմարթֆոններ, ինչպես նաև իրենց նախագծերը կյանքի կոչելու ժամանակ անհրաժեշտ սերվերային տիրույթ:


«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում

Փետրվարին կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան Հնդկաստանում

Աղվերանում կայացել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Շիրակի մարզի բոլոր դպրոցներում կան «Արմաթ» լաբորատորիաներ

Վերջին հինգ օրում բացվել է 57 «Արմաթ» լաբորատորիա

BIF 2019. Դիլիջանում անցկացվեց 7-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Robotex միջազգային մրցույթը Երևանում տեղի կունենա նոյեմբերի 9-ին

Արմաթն ամփոփել է «IT շաբաթվա» նվաճումները

Google-ը WCIT 2019-ի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին, ԱՏՁՄ-ն կրկնապատկում է թիվը

ՀՀ դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն

«Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

«Արմաթ»-ը Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում

Թիվ 200 հիմնական դպրոցի «Արմաթ»-ը համալրվել է FabPro1000 պրոֆեսիոնալ եռաչափ տպիչով

«Արմաթ»-ն Աբու Դաբիում ներկայացնում է ՏՏ կրթության հայկական մոդելը

Հայտնի են ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման մրցույթի արդյունքները

Մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը