Հայաստանում տաղանդների մեծ չափաբաժին կա․ Դրո Քոչարյան - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանում տաղանդների մեծ չափաբաժին կա․ Դրո Քոչարյան

DISQO-ն հիմնադրվել է Լոս Անջելեսում 2015-ին։ Համահիմնադիրներն են ազգությամբ հայ գործարարներ Արմեն Աճեմյանը (գործադիր տնօրեն), Դրո Քոչարյանը (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսյանը (մարքեթինգի տնօրեն): Ընկերությունն սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն հետազոտական ընկերություններին, որոնք ընդգրկված են Fortune 500-ի ցանկում:

Դրո Քոչարյանը այս օրերին Երևանում է։ Սա նրա երկրորդ այցն է հայաստանյան գրասենյակի հիմնադրման 6 ամիսների ընթացքում։ 30 ավագ մասնագետ արդեն միացել է DISQO հայաստանյան թիմին, ընկերությունը շարունակում է ընդլայնվել և փնտրում է նոր կադրեր։ VNews – Business & Tech-ը զրուցել է նրա հետ՝ կարիրերայի, տվյալագիտության ու Հայաստանի մասին։ 

Պատմեք Ձեր կարիերայի մասին, ինչպե՞ս եք սկսել այն ՏՏ ոլորտում։ 

– Ես սկսել եմ ծրագրավորել, երբ ես 11 կամ 12 տարեկան էի՝ հորս նվիրած համակարգչով։ Իմ ընկերները մեծամասամբ խաղեր էին խաղում դրանով։ Ես իսկապես շատ հետաքրքրված էի այդ խաղերից մի քանիսի ստեղծմամբ։ Դա իմ կիրքն էր, բայց չկարողացա շարունակել այն, մնաց որպես հոբբի դպրոցի ընթացքում: Ծնված լինելով հայկական արմատներով ծնողների ընտանիքում՝ ինձ համար սահմանված նպատակը բժիշկ դառնալն էր։ Բայց ուսանողական առաջին տարիներին ընկեոջս հետ web-ծրագրավորման գործեր էինք անում գերմանական մի ընկերությունում։ Եվ հասկացա, որ իմ հոբբին կարող է վերածվել կարիերայի, բայց դեռ այդ ժամանակ շարունակեցի բժշկական ուղղությամբ։

Ես տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ 1999թ․, փոխեցի համալսարանը, շարունակելով գենետիկ ինժեներությունը։ ԱՄՆ-ում 90-ականների վերջում ստարտափ բումի նման մի բան սկսվեց։ Արդեն 2003-ին ստեղծեցի իմ ընկերությունը, աշխատեցի մոտ 10 տարի այնտեղ։ 2013թ․ այն ձուլվեց այլ ընկերության հետ։ Այս ամբողջ ընթացքում իմ նպատակը որևէ պրոդուկտ ստեղծող ընկերություն կառուցելն էր, ոչ թե միայն ծառայություններ մատուցող: Երբ հանգամանքների բերումով հնարավորություն առաջացավ վերջապես պրոդուկտի ստեղծմամբ զբաղվեմ, ես այդ շանսն օգտագործեցի 2013թ․։ Ես ճանաչում էի DISQO-ի համահինմադիրներին երկար տարիներ։ 2015թ․ երբ մենք հանդիպեցինք միացրինք մեր ջանքերը՝ որպեսզի ստեղծենք այն, ինչ այսօր դարձել է DISQO-ն։

Խոսեցինք DISQO-ի ստեղծման մասին, ո՞րն է ընկերության գլխավոր նպատակը։

– Մեր համահիմնադիրներից մեկի  հետ որոշեցինք միասին ստեղծել պրոդուկտ և սկսեցինք ուսումնասիրել շուկան, սպառողական վարքագիծը։ Ընդհանուր առմամբ սպառողական վարքագիծն ուսումնասիրելու համար օգտագործվում են տվյալներ (data), կարևոր են կարծիքները, որ հավաքվում են շուկայի ուսումնասիրման ծառայությունները և այդ կարծիքներով հավաքված դատան կարևոր է պրոդուկտի զարգացման կամ էլ գովազդի համար։ Մենք հասկացանք՝ տվյալները և ինսայթները, որ գեներացվում են այդ դատայից,  չունեն որակի կառավարման համակարգ։ Պարզ չէր՝ ովքեր են այն հետազոտում, ինչպես է այն կատարվում ու որքանով ճիշտ ինֆորմացիա է գեներացվում։ Մեր նպատակն էր, ստեղծել մի պրոդուկտ, որի միջոցով կկառավարեինք այդ ամբողջ գործընթացը, որը նաև կվաճառվի։ Բայց նաև պետք է կարողանայինք անմիջապես շփվել այն մարդու հետ, ով տրամադրում, կիսվում է մեզ հետ այդ տվյալներով։ Մենք ցանկանում էինք ստեղծել մարդկանց համայնք, ովքեր կցանկանան կիսվել իրենց կարծիքներով մեզ հետ, ավելին՝ իրենց վարքագծով , ինչի դիմաց էլ նրանք կպարգևատրվեն միավորներով, որոնք էլ կարող են փոխարկել առձեռն գումարի։

Մեր առաքելությունն է օգնել մեր հաճախորդներին բացահայտել սպառողների կարծիքների և վարքագծի հետևում թաքնված դրդապատճառները։ Մեր օգտատերեը կամավոր հիմքով կիսվում են իրենց տվյալներով,  տրամադրում են դրանք մեզ՝ գիտակցելով, որ կպարգևատրվեն դրա դիմաց։ Սա ակտիվ մոդել է, երբ դու ուղիղ կիսվում ես քո ակտիվությամբ ու տվյալներով։

Որքա՞ն հաճախորդ ունեք ներկայումս։

– Մենք ունենք մոտ 150-ից ավելի հաճախորդներ, հիմնականում ԱՄՆ-ից։

Խոսենք Հայաստանում Ձեր ծրագրերի մասին, ի՞նչ պլաններ ունեք այստեղ։

– Լինելով պարզապես հայ համահիմնադիրներ, մենք մշտապես մտադրություն ունեինք Հայաստանում հաստատել մեր ներկայությունը։ Եվ բարեբախտաբար, 13 մլն․ դոլոր ներդրում ստացանք ու կարողացանք դրա մի մասն ուղղել այստեղ՝ Հայաստնում թիմ կառուցելու ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք համագործակցել այս համայնքի հետ։ Ստեղծել թիմ, որը կարող է հաջողությամբ հարաբերություններ կառուցել, նորարարություններ անել միասին։

Ի՞նչ կարծիք ունեք հայաստանյան էկո-համակարգի մասին, ուսումնասիրել եք այստեղի հնարավորությունները։ Ի՞նչ կարող եք ասել ՏՏ ոլորտի մասին։

– Այստեղ կա տաղանդների մեծ չափաբաժին։ Ես շփումներ ունեմ այստեղի տարբեր ընկերություններից իմ ընկերների հետ։ Վերջին մի քանի օրերին, ինչ այստեղ եմ, ներկա եմ եղել ISTC-ի լեկցիաներին, շփվել եմ քվանտային համակարգերի վրա աշխատող հրաշալի տղաների հետ, հանդիպել եմ մի շարք պրոֆեսիոնալների, ՏՏ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կարճ ասած, ամեն ինչ հրաշալի էր։

Ներկայումս գլոբալ առումով որքա՞ն կարևոր դեր ունիտվյալագիտությունը  և որքանո՞վ է կարևոր դրա զարգացումը Հայաստանում։

– Շատ եմ խոսել այստեղի մասնագետների հետ այս թեմայով, բայց ցավոք, այդքան էլ շատ ինսայթներ չեմ կարող տալ այտեղի վերաբերյալ։ Ես գիտեմ, որ կա շատ մեծ հետաքրքրություն ոլորտի հանդեպ, նաև տաղանդներ, ինչպես արդեն նշեցի։ Ամերիկյան համալսարանը հիմա ունի տվյալագիտության բակալավրի դասընթաց, մենք արդեն իսկ սկսել ենք համագործակցությունը կադրերի պատրաստման ուղղությամբ։ Լինելով դատա ընկերություն, մեզ համար դատան հիմնասյուն է, առանցքային դեր ունի։ Ամեն ինչ կառուցված է դրա շուրջ։

Ինչպիսի՞ն են Հայաստանից ստացած տպավորությունները, ի՞նչն եք սիրում այստեղ։

– Հայաստանը գեղեցիկ է, մարդիկ բարեհամբույր են, այստեղ շատ է դրական էներգիան։ Մարդիկ շփվող են, շատ հպարտ եմ լինել Հայաստանում։ ՏՏ համայնքը և ոչ միայն շատ բարեհամբույր ընդունեցին ինձ։