Դպրոցականները 1․1 մլն դոլար արժողությամբ 46 մեքենա են գողացել կարանտինի ընթացքում - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Դպրոցականները 1․1 մլն դոլար արժողությամբ 46 մեքենա են գողացել կարանտինի ընթացքում

Հյուսիսային Կարոլինայում 9-16 տարեկան 19 դպրոցականներ մեղադրվում են ընդհանուր 1․1 մլն դոլար արժողությամբ 46 ավտոմեքենայի գողության մեջ։

Հետաքննությունը հաստատել է, որ մարտի 17-ից սկսած 12 ավտոսալոններից գողացվել է 46 ավտոմեքենա, ինչին ակտիվ մասնակցություն են ունեցել երեխաները։ Ոստիկանության տվյալներով՝ անչափահասները 18 տարբեր հափշտակություններ են իրականացնել, որպեսզի ձեռք բերեն 1 138 718 դոլար ընդհանուր արժեքով տասնյակ մեքենաներ, գրում է Популярная Механика-ն։

Բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են՝բացառությամբ 6-ի, որոնց ճակատագիրն առայժմ անհայտ է։

Հափշտակությունների իրականացումը համընկնում է Հյուսիսային Կարոլինայում արտակարգ ռեժիմի հաստատման հետ, որի պատճառով փակվել են դպրոցները։