ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

85697 - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

Հայաստանում բազմաթիվ տիկնիկագործությամբ զբաղվողների կարող եք հանդիպել։ Հարց է առաջանում, թե շուկան որքանով է հետաքրքիր, եթե նույն ուղղվածությունն ունի բազմաթիվ մասնագետների և մատակարարողների։ Ամեն դեպքում, եթե ուշադիր լինեք, կնկատեք` #ՁեռաԳործ տիկնիկները երբեք չեն կրկնվում, հեղինակներն այնպես են անում, որ գնորդը կարողանա տարբերել իր արտադրանքը։ Ծովինարի տիկնիկները հայտնի են, քանի որ շատերն են լուսանկարներ հրապարակում իրենց արտաքինով տիկնիկի հետ, աjսպիսով հեղինակը ներկայացնում է իր #ՁեռաԳործը։

Ո՞վ է Ծովինարը, ինչ մասնագիտություն ունի, պատմեք Ձեր մասին

– Ես չեմ հասցրել որևէ մասնագիտություն ձեռք բերել, սակայն, փոքր ժամանակ ցանկանում էի հագուստի ձևավորող-դիզայներ դառնալու մասին: Այժմ այդ ցանկությունը կատարվել է, տիկնիկներիս ձևավորող-դիզայներն եմ, կարելի է այդպես ասել: Հիմա մտածում եմ մանկական հավաքածուի մասին, հետոն ցույց կտա մնացած մտքերս։

Առաջին տիկնիկի պատմությունը կպատմե՞ք

– Առաջին տիկնիկս պատվիրել էր իմ ընկերներից մեկը: Գաղափար չունեի, թե ինչպես էի պատրաստելու, բայց քանի որ նա շատ էր ցանկանում, որ փորձեմ, ես մեծ սիրով այն գործեցի: Ստացվեց փոքրիկ մատնաչափիկ, որին շատ սիրեցի: Այնուհետև ծնվեցին ևս մի քանի հելունագործ տիկնիկներ, իսկ ավելի ուշ առաջին տեքստիլային տիկնիկս, որն իմ ամենասիրածն է, բոլորը շատ հավանեցին նրան և նա պատճառը հանդիսացավ, որ ավելի մեծ սիրով սկսեմ տիկնիկներ կարելը:

525114 960x813 - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

Քանի որ շուկան մեծ է, տիկնիկագործությունը՝ շատ, ինչո՞վ են տարբերվում Ձեր աշխատանքը

– Իմ աշխատանքները տարբերվում են նրանով, որ ես եմ նրանց հեղինակը, և առհասարակ, ցանկացած հեղինակի աշխատանք կրում է հենց իր ձեռագիրը: Հաջողության հասնելու համար կարծում եմ, որ պետք է լինել աշխատասեր, համառ, մեծ սեր ունենալ, չհիասթափվել և որ ամենակարևորն է՝ բարի նպատակների ծառայել։

Ամեն տիկնիկի վրա որքա՞ն ժամանակ եք ծախսում, եթե ունեք թիմ՝ մի փոքր պատմեք իրենց մասին։

Կարող եմ մեկ օրում ավարտել տիկնիկը, կարող է տևել օրեր: Ես աշատում եմ մենակ, թիմ չունեմ, ինքս եմ ցանկանում կարել տիկնիկի ցանկացած դետալը, դա ինձ մեծ բավականություն է պատճառում:

Նկատել եմ, որ քաղաքային կոլորիտ եք ստեղծել Ձեր աշխատանքներում, քանի որ համացանցում շատ են հայտնվում նկարներ՝ կոլաժային տարբերակով՝ հերոսն ու իր կերպարային տիկնիկը, ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը

– Այո, ճիշտ եք նկատել։ Կերպարային տիկնիկները ստեղծվում են ըստ պատվերների: Մի պահ եկավ, որ չէի ցանկանում այլևս կարել նման տիկնիկներ, քանի որ ցանկանում եմ ստեղծագործել, ինքս իմ պատկերացրած կերպարները կարել, հագուստներ, մազիկներ, աքսեսուարներ։ Բայց լինեմ անկեղծ և ասեմ, որ տիկնիկները ինձ համար նաև ապրելու միջոց են, աշխատանք, որը անում եմ ամբողջ սրտով ու մեծ սիրով։ Ինձ հետաքրքիր են մարդկանց կարծիքները, ինչպես են դա ընդունում, որտեղ պետք է ավելի շատ աշխատել, ավելի կատարելագործվել։

17800444 1512441235432867 1391097611346659023 n 960x712 - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

Իսկ քաղաքով քայլելիս դեժավյու չի լինո՞ւմ՝  ծանոթ դեմքերից, երբևէ պատահե՞լ է, որ տեսնեք մարդուն, հետո հիշեք, որ իր պատկերով տիկնիկ եք պատրաստել

– Եթե ինձ ճանաչեն՝ իմ տիկնիկներով են ճանաչելու, իսկ դա արդեն հաճելի կլինի, իսկ դեժավյու պատահել է, երևի 3-4 անգամ։

Ամեն տիկնիկի վրա ինչքա՞ն ներդրում եք անում

– Դա չեմ կարող ասել, բայց շատ չէ, տիկնիկի վրայի աշխատանքն է շատ, հաճախ ավելի բարդ է փոքրիկ տիկնիկներ կարելը, քանի որ մանր աշխատանք է կատարվում։

Ինքներդ Ձեր տիկնիկն ունե՞ք, ասենք ինքնատիկնիկ

– Ոչ, չունեմ, քանի որ իմ բոլոր տիկնիկները ես եմ։

Ո՞րն է Ձեր մոտիվացիան

– Դրանք կարող են լինել շատ տարբեր, փողոցում հրաշալի մի մանկիկ տեսնեմ, կամ ցանկանամ արևին տիկնիկ պատկերել, կամ խատուտիկին, կամ երիցուկին… Այն ինչ սիրում եմ, ցանկանում եմ նրանց ձեռք տալ, շոշափել, գրկել, որի համար տիկնիկներ եմ դարձնում։

Այնքան շատ բան եմ սիրում, որոնց ցանկանում եմ գրկել։ Կարող եմ նաև տարբեր կտորներ տեսնել, ժանյակներ, ժապավեններ, աքսեսուարներ, և մտովի արդեն պատկերացնեմ՝ ինչ կարող է դա լինել, ինչ տիկնիկ այն կարող է կրել։

35285786 2036647236575538 7608956717199523840 n 960x640 - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

Եթե չլինեին տիկնիկները, ապա ինչո՞վ կզբաղվեիք

– Եթե չլինեին տիկնիկներ, չգիտեմ՝ ինչով կզբաղվեի։ Չէ, չէի նկարի, երևի ծաղիկներ կսկսեի աճեցնել, ծաղկի սրահում կաշխատեի, շատ-շատ եմ սիրում բույրը ծաղիկների, մինչ այս ամենին անցնելը ցանկություն կար սովորելու ծաղկի դիզայն։ Ահա, հաստատ ծաղիկների սրահում կաշխատեի։

Սեփական սրահն ունենալու միտք չունե՞ք

– Ես երազում եմ փոքրիկ սրահի մասին, որտեղ կլինեմ ես՝ իմ աշխարհում: Չգիտեմ, թե որքան ժամանակ հետո դա իրականություն կդառնա, բայց վստահ եմ, որ կիրականանա։

Այդ դեպքում՝ ո՞ր փողոցում պետք է լինի սրահը, արդյո՞ք լսարան գրավելը փողոցով կպայմանավորեք

– Դա չեմ կարողանում հասկանալ, մտածում եմ, բայց կցանկանայի փոքրիկ հողատարածք լիներ կողքը, որտեղ ես ծաղիկներ կաճեցնեի, որպեսզի հաճելի ու գեղեցիկ լիներ իմ տիկնիկներին հյուր եկող հեքիաթասերների համար, և որ ամենակարորն է՝ ես շրջապատված լինեմ հողի, ծառի, ծաղկի ապրեցնող այդ բույրով։

Կարծում եմ՝ որտեղ էլ լինի, ինձ կգտնեն, եթե ցանկանան։

Մարքեթինգային գիտելիք ունե՞ք

– Մի պահ ցանկանում էի գնալ դասերի, բայց ժամանակիս առումով չի ստացվում, ոչ ոք խորհուրդ չի տալիս, ես ինքս եմ անում ամեն բան։

29542141 2001402266766702 6882267675820426359 n 960x628 - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

Եթե ունենաք այնքան գումար, որքան միշտ երազել եք, ինչպե՞ս կնպատակաուղղեք բիզնեսում

– Ես կցանկանայի ունենալ այնքան գումար, որ առաջին հերթին իմ երազած տարածքը գնեմ՝ տիկնիկների սրահ ունենամ, որից հետո նյութեր՝ տիկնիկների պատրաստման համար, բոլոր վարկերս կմարեի (ժպտում է), որից հետո հանգիստ կարող եմ կազմակերպել ուրախ միջոցառումներ, և առհասարակ, գումարը միշտ բարի նպատակների համար եմ օգտագործում:

Եթե չունես բավարար գումար, բայց ունես միտք, ի՞նչ պետք է անել

Ես սկսել եմ իմ հելունագործ տիկնիկը մի քանի փոքրիկ կծիկ թելերից և մեկ հելյունից, այժմ էլ չունեմ շատ նյութեր, որոնք ինձ հարկավոր են ավելին անելու համար, բայց աշխատում եմ այն ամենով, ինչն այս պահին կարողանում եմ ձեռք բերել։ Շնորհակալ եմ մայրիկիս, որն ինձ մեծ հույսեր էր տալիս, որ ես կարող եմ իմ սիրած աշխատանք ունենալ, բոլոր այն ընկերերիս, որոնք ինձ ոգևորեցին և բոլոր այն մարդկանց, որոնք սիրելով և ուրախանալով իմ տիկնիկներով՝ ինձ համար ակամա սկսեցին ուղի հարթել, շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ շնորհ է տվել՝ այս կերպ իմ տեղը գտնելու այս գեղեցիկ աշխարհում։

3 խորհուրդ ձեռագործ իրերով  բիզնես սկսողներին

  • Մտածեք, թե որքան սեր ունեք այն սկսելու համար
  • Համբերություն պետք է ունենալ, սկզբում փոքրիկփոքրիկ քայլերով, սխալներ անելով պետք չէ հիասթափվել
  • Աշխատել ավելին անել, կատարելագործվել, միշտ նոր բաներ մտածել

Քանի որ Ձեր գործում միախառնվում են արվեստն ու բիզնեսը, կարո՞ղ եք 100 տոկոսի սահմանում բաշխել դերերը

70/30 հարաբերակցությամբ՝ հօգուտ արվեստի։

26992004 1975316572708605 2470387661483224722 n - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

30688359 2008775212696074 5779581956576509952 n - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

32169160 2020999791473616 6698779969524334592 n - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

29025798 1994313904142205 5921141871039479808 n - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

25396131 1954180454822217 4483578791036640219 n - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

20604251 1895708470669416 6144268310943329712 n - ՁեռաԳործ. Ծովինարի քաղաքային կոլորիտը

  • 6

#ՁեռաԳործ Ֆրանսիայից դեպի Հայկական «Հատիկներ»

ՁեռաԳործ. Արվեստում ինքնուս Շանթը

ՁեռաԳործ. Արծաթ + ընկուզենու փայտ = DH handmade

ՁեռաԳործ․ «Օրիկան» ներկայացնում է փայտի արհեստը

ՁեռաԳործ․ Վանուհին ներկայացնում է հյուսած «Հյուսեն»

ՁեռաԳործ․ AgnesaHandmade-ի համար սա ավելին է, քան բիզնեսը

ՁեռաԳործ. Bow-X-ի թիթեռնիկները

ՁեռաԳործ. Նախկին աղբանոցի ռեվոլյուցիան

ՁեռաԳործ. Քայլիր ami-ի հետ. Արմինեն ներկայացնում է իր բիզնեսը

ՁեռաԳործ․ Մերին ներկայացնում է MAM • Handmade •-ը

ՁեռաԳործ. LILAC-ի հիմնադիրը պահպանում է կավի ջերմությունը

ՁեռաԳործ․ Համլետի «գժաԳան» լամպերը

ՁեռաԳործ․ «SonSation»-ի 6 տարին՝ 12 րոպեում

ՁեռաԳործ. «Թադէ» վարպետաց ընտրանի

ՁեռաԳործ․«Protest»-ի հիմնադիրները

ՁեռաԳործ. Լենա Իսկանդարյանի լեռնային ծաղիկները