-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արևային Լոս-Անջելեսում տեղի ունեցավ E3 2018-ը՝ ամենամեծ խաղային էքսպոն։ Այս տարվա էքսպոն, անկասկած, դարձավ վերջին տարիների լավագույն էքսպոն, այն գրանցեց նոր ռեկորդներ։ Դրա շուրջ քննարկումները դեռ չեն դադարում։
VNews – Business and Tech-ը հավաքել է ամենակարևորն այս պատմական էքսպոյից։
Այս տարի Electronic Arts-ի շնորհանդեսը ակնհայտորեն անհաջող էր։ Նորություն խաղացողները գրեթե չստացան։
Ներկայացրեցին կարճ գեյմփլեյ Battlefield V-ի մասին։ Նաև այն կունենա Battle Royal ռեժիմ։
Թողարկման ամսաթիվը՝ հոկտեմբերի 11․
Ցուցադրվեց նաև նոր FIFA-ն՝ FIFA 19, որը վերջապես կունենա UEFA-ի պաշտոնական լիցենզիա, և գեյերները կարող են նվաճել Եվրոպայի ամենանշանավոր տիտողոսը՝ Չեմպիոների լիգան։ PES-ի միակ առավելությունն այլևս չկա։
Թողարկման ամսաթիվը՝ սեպտեմբերի 28․
Սա այս շնորհանդեսի ամենաշատ քննարկվող խաղն է, բայց բացասական իմաստով։ Ներկաները սարսափելի դժգոհ էին տեսնել հեռախոսային խաղ խաղային ամենամեծ էքսպոյում։ Electronic Art-ը երկար ժամանակ տրամադրեց անիմաստ հեռախոսային խաղին։ YouTube-ում դիզլայքերի քանակը օրեցօր աճում է։
Թողարկման ամսաթիվն անհայտ է։
Փոքրիկ լույս այս խավարի մեջ՝ սիրված Unravel խաղի շարունակությունը։ Անցյալ հատվածը բոլորին ստիպում էր կարեկցել գլխավոր հերոսին իր փոքրիկ արկածներում։ Նոր հատվածում գլխավոր հերոսը կունենա օգնական։
Խաղն արդեն հասանելի է․
Հետաքրքիր նոր հոգեբանական խաղ՝ մարդու միայնության մասին։
Թողարկմսն ամսաթիվը՝ 2019-ի սկիզբ․
Ներկայցվեց նոր գեյմփլեյ Electronic Art-ի գլխավոր խաղի մասին՝ Anthem։ Խաղի հիմքում ապոկալիպսիսից հետո արկածային հետազոտություների մասին է։
Թողարկման օրը դեռ անհայտ է․
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո