eatUP. հայկական հավելված, որը կօգնի հատուկ կերակրատեսակներ ընտրել - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

eatUP. հայկական հավելված, որը կօգնի հատուկ կերակրատեսակներ ընտրել

5e66356309ebb4.85462951 - eatUP. հայկական հավելված, որը կօգնի հատուկ կերակրատեսակներ ընտրել

eatUP ստարտափը մոբայլ հավելված է մշակում, որը կերակրատեսակների յուրահատուկ դասակարգման շնորհիվ սննդային նախընտրություն կամ սահմանափակում ունեցող մարդկանց կօգնի ընտրել համապատասխան կերակրատեսակներ՝ ռեստորաններում, սրճարաններում և այլ սննդի կետերում:

Ստարտափը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ստարտափ ինկուբատորի շրջանավարտ է, գրում է itel.am-ը:

eatUP-ի հիմնադիրներն են Աննա Իսահակյանը (բժիշկ, հանրային առողջության մագիստրոս) եւ Տաթեւ Առաքելյանը (կենսաբան, հանրային առողջության մագիստրոս): Թիմում ընդգրկված են Սերգեյ Իսախանյանը (ՏՏ մասնագետ), Փառանձեմ Սարգսյանը (բիզնես), Լիդա Գեւորգյանը եւ Ագաթե Ավետիսյանը (դիզայն):

Ստարտափի հիմնադիրները նշել են, որ թիրախային օգտատերերը սննդային նախընտրություն կամ սահմանափակում ունեցող մարդիկ են:

«eatUP հավելվածը տրամադրում է անձնավորված կերակրացանկ՝ ըստ սննդային նախընտրության (բուսակերություն, վեգանիզմ, ցածր կալորիականություն) կամ սահմանափակման (դիաբետ, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, լակտոզի եւ գլյուտենի նկատմամբ անտանելիություն): Անհատը հնարավորություն ունի գտնելու իր կարիքներին համապատասխան կերակրատեսակներ»,- նշել են ստարտափի հիմնադիրները:

eatUP-ի մոբայլ հավելվածը պատրաստ կլինի առաջիկա մեկ տարում:

 


Սուրեն Մարկոսյանի Epic! ստարտափը 30 մլն․ դոլար ներդրում է ստացել

Wakie-ի հիմնադիր Հրաչիկ Աջամյանի հաջողության պատմությունը (տեսանյութ)

81 մլն դրամ է տրամադրվել սփյուռքի նախարարությանը՝ «ներՈւԺ» ծրագրի համար

ISTC. Արեգ Գևորգյանը՝ կենտրոնի ստեղծման ու նոր ծրագրերի մասին

Հայերի ստեղծած ServiceTitan ստարտափը տեխնոլոգիական թիմ է հիմնում Հայաստանում

Դավիթ Յանը՝ անտեղի համառության, մահվան հովտի և սկսնակ ստարտափերների սխալների մասին

Գովազդել առանց գումար ծախսելու․ անվճար մարքեթինգի մի քանի հնարք

Բրիտանիան ստարտափերներին կտրամադրի հատուկ վիզաներ

Պոլիտեխնիկում բացվել է ինովացիոն ինկուբատոր Հայաստանի ստարտափների համար (լուսանկարներ)

Հայաստանյան ստարտափները կարող են դիմել Fintech Stars աքսելերացիոն ծրագրին

Global Game Jam Armenia 2018 միջազգային հաքաթոնն արդեն 2-րդ անգամ կանցկացվի նաև Հայաստանում