Եկեղեցին դատական հայց է ներկայացրել Zoom-ի դեմ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Եկեղեցին դատական հայց է ներկայացրել Zoom-ի դեմ

CNR Zoom Targeted 800x400 02 - Եկեղեցին դատական հայց է ներկայացրել Zoom-ի դեմ

Կալիֆորնիական եկեղեցին որոշել է դատական հայց ներկայացնել Zoom տեսազանգերի ծառայության դեմ, քանի որ օրեր առաջ հաքերը խափանել է Աստվածաշնչի ուսումնասիրման օնլայն դասը՝ պորնոգրաֆիկ նյութերի պարունակությամբ, երեխաների հանդեպ դաժանություն ցուցադրող տեսանյութ տեղադրելով:

Հայցի համաձայն՝ հաքերը գրավել է օգտատերերի համակարգիչներն ու «հիվանդ և անպատիվ տեսանյութեր» ցուցադրել: Եկեղեցին այս խնդրով դիմել է Zoom ծառայությանը, սակայն ընկերությունը քայլեր չի ձեռնարկել:

Օնլայն դասը հաքերը խափանել է մայիսի 6-ին: Դասին մասնակցել է 8 ուսանող՝ հիմնականում թոշակառուներ, ովքեր փորձել են անջատել տեսադասը և նորից սկսել այն, սակայն հաքերը նորից հարձակում է գործել, ասվում է հայցում:

Zoom ծառայությունից հայտնել են, որ նույն օրը բացահայտել են հանցագործի ինքնությունը, արգելափակել հարթակում նրա գործունեությունը և տվյալները փոխանցել համապատասխան մարմիններին: