Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Pipistrel Alpha Electro ընկերությունը ընդամենը 5 դոլարով 160 կմ թռչող էլեկտրական ինքնաթիռ է ստեղծել։
Ինքնաթիռի սկզբնական նախատիպը թողարկվել էր 2016-ին։ Ինքանթիռն ունի 300 կգ քաշ, ներառյալ՝ 21 կգ քաշով մարտկոցը և կարող է 1 լիցքավորմամբ 160 կմ տեղափոխել 2 ուղևորի։ Մարտկոցը լրիվ լիցքավորվում է ընդամենը 1 ժամում։
140 հազար դոլար արժողությամբ ինքնաթիռը մյուս անալոգային ինքնաթիռներից տարբերվում է 60 Կվտ հզորությամբ շարժչով։ Մեկ ժամում այն ծախսում է 4-6 դոլարի էլէկտրաէներգիա, գրում է Building-tech-ը։
40 ինքնաթիռ արդեն պատրաստվել է եվրոպական, ամերիկյան և ավստրալական հաճախորդների համար։
Այսպիսի ավիացիայի հիմնական խնդիրը օդանավակայաններում լիցքավորման ենթակառուցվածքներ չունենալն է։ Լիցքավորման առաջին ցանցերը վերջերս ստեղծվել են Շվեյցարիայում, նշել է ընկերության ներկայացուցիչ Քրիշտոֆ Բենդկովսկին։
Վիդեո
Ֆոտո