Իլոն Մասկը հրուշակեղենի գործարան կստեղծի Ուորեն Բաֆեթի հետ վեճից հետո - VNews

Իլոն Մասկը հրուշակեղենի գործարան կստեղծի Ուորեն Բաֆեթի հետ վեճից հետո

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը իր Twitter-ի էջում հայտնել է, որ պատրաստվում է հրուշակեղենի ընկերություն բացել։ Նա նշել է, որ այն անհավանական է լինելու և որ ինքը սուպեր-լուրջ է։

Սակայն նրա բազմաթիվ հետևորդներ որոշել էին, որ նա թմրանյութի ազդեցության տակ է գրել և լուրջ չէին ընդունել այդ գրառումը։

Սակայն մի շարք լրատվական գործակալություններ լուրջ էին ընդունել այս հայտարարությունը և հրապարակումներ արել լրահոսում։ Սակայն ինչպես նշում է Fortune-ը, դատելով գրված ձևից ու տոնից, կարելի է ենթադրել, որ սա հերթական սարկաստիկ թվիթն էր՝ ուղղված հայտնի միլիարդատեր, ներդրող Ուորեն Բաֆեթին։

Tesla-ի բաժնետերերի կոնֆերանսի ժամանակ նրանց միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Բաֆեթը կասկածանք է հայտնել, որ Մասկը կցանկանա մրցակցել իր See’s Candies ընկերության հետ այդ ոլորտում: Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ Մասկը հայտարարել է հրուշակարան բացելու մտադրության մասին:

Դատելով այս ամենից, Մասկը թրոլում է Բաֆեթին,  այս մասին վկայում է նաև այն, որ հրուշակեղենի գոևծարանի մասին խոսակցությունները Մասկը սկսել է «Trolls» ֆիլմի դրվագներից մեկով։ Իսկ վերջում Իլոն Մասկը հրապարակել է Fortune պարբերականի հրապարակումը, որում գրված է, որ նա թրոլել է Ուորեն Բաֆեթին։

 


Ամերիկուհին ստանում է Իլոն Մասկին ուղղված նամակներ. Ինչպես է դա հնարավոր

Ինչ անուն կունենայիք, եթե ձեր հայրը լիներ Իլոն Մասկը

Ամեն ինչ՝ մեկ դերի համար. Թոմ Քրուզը SpaceX հրթիռով կթռչի տիեզերք

«Եթե ձերբակալելու են ինչ-որ մեկին, թող լինեմ միայն ես». Իլոն Մասկը բացել է Tesla-ի գործարանը

Իլոն Մասկը վերջապես բացահայտել է որդու անսովոր անվան արտասանությունը

Իլոն Մասկը խոստացել է չիպավորել մարդկանց արդեն 2020-ին

Գլուխկոտրուկ․ Իլոն Մասկը հայտնել է նորածին որդու անունը

Իլոն Մասկը հայր է դարձել 6-րդ անգամ

Ինչպիսին կլինի Cybertruck պիկապի սերիական տարբերակը

5 խորհուրդ Ուորեն Բաֆեթից, որ կօգնեն ներդրումներ կատարելիս

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը

Tesla-ի պահեստամասերից արհեստական շնչառության սարքեր կպատրաստվեն (տեսանյութ)

Tesla-ի գործարանները պատրաստ են բժշկական սարքավորումներ արտադրել կորոնավիրուսով հիվանդների համար

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Իլոն Մասկին

Գիրք, որը ոգեշնչել է Իլոն Մասկին ստեղծել SpaceX-ը

Իլոն Մասկը կոչ է արել ջնջել Facebook-ը