Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Իլոն Մասկի նորածին որդու անունը՝ X Æ A-12, միլիոնավոր մեկնաբանությունների, քննադատությունների և ամենատարբեր մեմերի արժանացավ: Երեխայի մայրը՝ կանադացի երգչուհի Գրեյմսն օրեր առաջ հաստատեց լուրը, ինչպես նաև բացատրեց անվան ընտրման տրամաբանությունը, սակայն մինչ այժմ դեռ թեժ քննարկումներ էին այն մասին, թե ինչ արտասանություն կունենա այն, և ինչպես են դպրոցում գրատախտակի մոտ կանչելու կրտսեր Մասկին:
Իլոն Մասկը Ջո Ռեգանի հետ պոդկաստի ժամանակ վերջապես հայտնել է երեխայի անվան ճիշտ արտասանությունը.
X-ն ընդամենը տառ է, Æ-ն արտասանվում է Ash (Աշ), A-12-ը իմ առաջարկն է՝ Lockheed A-12 ինքնաթիռի պատվին: Այսպիսով՝ անվան վերջնական արտասանությունն է՝ X Ash A Twelve:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո