Իլոն Մասկը խոստացել է չիպավորել մարդկանց արդեն 2020-ին - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Իլոն Մասկը խոստացել է չիպավորել մարդկանց արդեն 2020-ին

Մինչդեռ սոցցանցերում ակտիվորեն տարածվում են կեղծ լուրեր այն մասին, որ կորոնավիրուսը ստեղծվել է մարդկանց չիպավորելու համար, որոշ ընկերություններ իսկապես զբաղվում են առանձնահատուկ ինտերֆեյսի ստեղծմամբ, որը իմպլանտացման եղանակով տեղադրվելու է մարդային ուղեղում:

Այդպիսի սարքերից մեկի՝ Neuralink-ի մասին հայտնի ամերիկացի միլիարդատեր, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը պատմել է հայտնի բլոգեր Ջո Ռոգանին: Համապատասխան պոդկաստը բլոգերը տեղադրել է իր կայքում:

Հարցազրույցի ընթացքում Մասկը, մասնավորապես, հայտարարել է մարդկանց չիպավորելու պլանների և Neuralink-ի առավելությունների մասին:  Neuralink չիպն իրենից ներկայացնում է ինտերֆեյս՝ ուղեղի և մեքենայի միջև, որի նպատակն է մարդկային ուղեղի և արհեստական ինտելեկտի ինտեգրացումը: Այն իրականացվում է ուղեղի մեջ հատուկ պրոցեսորների վիրաբուժական իմպլանտացման միջոցով:

Միշտ տարբերվող մտահաղացումներով հայտնի գործարարը նշել է, որ չիպավորման նպատակը ուղեղի վնասվածքի պատճառով կորցրած տեսողության, լսողության կամ անշարժացած վերջույթների աշխատանքի վերականգնումն է:

Ինտերֆեյսը մշակում է ուլտրաբարակ էլեկտրոդների համակարգ, որոնք ներթափանցում են ուղեղ և խթանում են նեյրոններին:

Դուք շատ զգուշությամբ ուղեղի մեջ եք տեղադրում էլեկտրոդային թելերը և կարում: Դրանք փոխազդում են ուղեղի ցանկացած բաժնի հետ և վերականգնում տեսողությունն ու վերջույթների գործառույթները:

Նախատեսվում է, որ այն կօգնի մարդկանց, ովքեր ունեն Ալցգեյմերի հիվանդություն, էպիլեպսիա, կաթված են ստացել կամ կորցրել են մկանային վերահսկողությունը:

Բացի այդ Մասկը նաև հայտարարել է, որ մարդկությունն արդեն իսկ մասամբ փոխակերպվել է կիբերգի.

Դուք ունեք հեռախոս, նոթբուք և այլ սարքեր: Ես ի նկատի ունեմ այն, որ այսօր, եթե դուք ձեզ հետ հեռախոս եք վերցնում, ապա ձեզ մոտ առաջանում է վերջույթների բացակայության սինդրոմ: Մենք արդեն մասամբ վերածվել ենք կիբերգի:

Neuralink-ը դեռևս մշակման փուլում է, սակայն Մասկը ենթադրում է, որ 2020թ. այն արդեն հասանելի կլինի գործնական կիրառման համար:


Ամերիկուհին ստանում է Իլոն Մասկին ուղղված նամակներ. Ինչպես է դա հնարավոր

Ինչ անուն կունենայիք, եթե ձեր հայրը լիներ Իլոն Մասկը

Ամեն ինչ՝ մեկ դերի համար. Թոմ Քրուզը SpaceX հրթիռով կթռչի տիեզերք

«Եթե ձերբակալելու են ինչ-որ մեկին, թող լինեմ միայն ես». Իլոն Մասկը բացել է Tesla-ի գործարանը

Իլոն Մասկը վերջապես բացահայտել է որդու անսովոր անվան արտասանությունը

Գլուխկոտրուկ․ Իլոն Մասկը հայտնել է նորածին որդու անունը

Իլոն Մասկը հայր է դարձել 6-րդ անգամ

Ինչպիսին կլինի Cybertruck պիկապի սերիական տարբերակը

Tesla-ի պահեստամասերից արհեստական շնչառության սարքեր կպատրաստվեն (տեսանյութ)

Tesla-ի գործարանները պատրաստ են բժշկական սարքավորումներ արտադրել կորոնավիրուսով հիվանդների համար

ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Իլոն Մասկին

Գիրք, որը ոգեշնչել է Իլոն Մասկին ստեղծել SpaceX-ը

Իլոն Մասկը կոչ է արել ջնջել Facebook-ը

Իլոն Մասկը պարել է Tesla-ի գործարանի բացման ժամանակ (տեսանյութ)

Դուբայի ոստիկանությունը Tesla-ի Cybertruck պիկապներ կգնի պարեկության համար

Մանկական խզբզո՞ց, հին խաղերի 3D մոդե՞լ, թե Cybertruck (լուսանկարներ)