Կայացավ Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը (լուսանկարներ) - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Կայացավ Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը (լուսանկարներ)

Հունիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել էր Հայաստանում Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը:

Ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համաչափ զարգացմանը միտված այս համաժողով-ցուցահանդեսը ներգրավել է շուրջ 300 մասնակցի՝ պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան և արտերկրի ներկայացուցիչներից:

Ավելի քան 35 տեղական և միջազգային կազմակերպություններ իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայութունները ներկայացրին ցուցահանդեսային հատվածում:

Միջոցառման նպատակն էր ցուցադրել Հայաստանում ինժեներական ոլորտի վերջին ձեռքբերումները և քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, ինչպես նաև խթանել կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների միջև փորձի և գաղափարների փոխանակումը հետևյալ հիմնական ուղղություններում` էլեկտրոնիկա, կապի տեխնոլոգիաներ և 5G, մաթեմատիկական մոդելավորում, ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, բիո-ճարտարագիտություն և քիմիա, մեծ տվյալների մշակում և այլն:

 

Նշենք, որ Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը կազմակերպել էր  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Գործընկերներն են՝ ՀՀ կառավարությունը, Եվրոպական Միությունը իր «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով, PMI Science/Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ինժեներական ասոցիացիան, Նեյշնլ Ինսթրումենթը, ԱյԲիԷմ-ը, ՏՀՏ գործատուների միությունը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային կենտրոնը, Ռոստելեկոմը։


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է

AITC կենտրոնի առցանց դասերը կարանտինի օրերին կօգնեն ձեռք բերել նոր մասնագիտացում

Հայաստանի պատվիրակությունը Տոկիոյում մասնակցել է World Smart Energy Week-ին

Հայ տվյալագետները կշարունակեն ուսումը Սան Խոսեի համալսարանի Data Analytics մագիստրոսական ծրագրում

Կայացավ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը ավելի քան 200 երիտասարդ է համախմբել

Գյումրիում 3-րդ անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը

Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ինքնավար մեքենաների համար հայկական ընկերության մշակած լուծումը դուրս է գալիս միջազգային շուկա

Բարձր տեխնոլոգիաների միջոցով մարզերի զարգացման ծրագիրն ընդլայնվում է

Վանաձորում ընթանում է Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը

Մեկնարկել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մասնակցել է Շանհայի «Փուցզյան» ինովացիոն համաժողովին

Ամփոփվել է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների մրցույթը

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակության այցը Սան Ֆրանցիսկո (լուսանկարներ)

ԵՊՀ-ի և Սան Խոսեի պետական համալսարանի դասախոսները համատեղ կրթական ծրագիր են մշակում