EPIC ստարտափ ինկուբատորն ընդունում է մասնակցության հայտեր - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

EPIC ստարտափ ինկուբատորն ընդունում է մասնակցության հայտեր

49938806 491161691288336 3623752246522544128 o - EPIC ստարտափ ինկուբատորն ընդունում է մասնակցության հայտեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարել է նոր ստարտափ ինկուբացիոն ծրագրի մասնակցության հայտեր ընդունելու մասին։

Դիմելու վերջնաժամկետը մինչև փետրվարի 15-ն է, հայտերը հնարավոր է լրացնել այստեղ։

2016թ․-ից գործող EPIC կենտրոնը ԲՈՒՀ-ում տեղակայված առաջին ձեռներեցական կենտրոնն է Հայաստանում, որն իր բոլոր ռեսուրսներն ուղղում է համալսարանական մակարդակով ստարտափների ինկուբացիոն գործընթացի իրականացմանը: