fbpx

Լրացուցիչ

    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

«Երազանքի մեքենա» նախագիծն ԱՄՆ-ում

Ամերիկյան Hagerty ընկերությունը, որը զբաղվում է ավտոմեքենաների ապահովագրությամբ, գործարկել է DriveShare ավտոմեքենաների վարձակալության ծառայությունը, հայտնում է The Verge-ը: Ավանդական վարձակալություններից նոր ծառայությունը տարբերվում է նրանով, որ հնարավոր է վարձակալել հազվագյուտ և բացառիկ մեքենաներ, ներառյալ մասնավոր հավաքածուներից:

Դրա համար հաճախորդը պետք է մտնի ընկերության կայք, ընտրի առկա հասանելի մեքենան 500 դոլար դեպոզիտի դիմաց: Իր կողմից Hagerty ընկերությունը տրամդրում է յուրաքանչյուր մեքենայի համար 1 000 000 դոլար ապահովագրավճար: Մեքենայի տերերը իրենք են որոշում վարձավճարի չափը: Օրինակ, Lamborghini Aventador-ի մեկ օրվա վարձավճարը արժե առնվազն 3,000 դոլար: Ferrari F430-ի սպորտային մեքենան՝ օրական $ 1,300: Porsche Boxster-ը վարձակալին տրամադրվում է օրական ընդամենը 99 դոլարով:

Կայքում գտնվող ավտոմեքենաների որոնումը իրականացվում է ինտերակտիվ քարտեզի միջոցով, որը ցուցադրում է մոտակա վարձակալության համար առկա ավտոմեքենաները, ինչպես նաև տարբեր պարամետրեր:

Կայքում դեռևս տեղադրված է 135 ավտոմեքենա: