Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Մեծահարուստները սիրում են նվիրել բացառապես թանկ և միլիոններ ու երբեմն էլ միլիարդներ արժեցող իրեր։ Ներկայացնում ենք պատմության 15 ամենաթանկ նվերները, որոնք արժեն ահռելի գումարներ։
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ռոման Աբրամովիչը իր արդեն նախկին ընկերուհուն նվիրել է նրա դեմքով քանդակ։ Մեծահարուստը այս նվիրել է՝ իր սիրելիի ժպիտը հավերժացնելու համար։ Բացի այդ աղջիկը ստացել է նաև 120 մլն դոլար արժողությամբ կտավներ։
Հնդկական հայտնի RA 1 ֆիլմի գրանցած հաջողության պատվին ֆիլմի դերակատար Շահրուխ Խանը ֆիլմի ստեղծագործական անձնակազմին նվիրել է BMW7 մեքենաներ։ Սա պատմության մեջ մնացել է որպես մեկ մարդու կողմից արված միանգամից մի քանի ամենաթանկ նվեր։ Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը շուրջ 10 մլն դոլար էր։
Բուրջ Խալիֆա 19 հարկանի շինությունը ամենաբարձրն ու հայտնին է Դուբայում։ Շիլփա Սհեթին իր ամուսնուց նվեր է ստացել այս շինության 19-րդ հարկում գտնվող բնակարան։ Այս նվերի մասին գրել են աշխարհի տարբեր լրատվամիջոցներ, քանի որ շինությունն աշխարհում ամենաթանկն է։
Ամբանի ընտանիքը Հնդկաստանում ամենահայտնին և հարուստն է։ Սրա մասին է փաստում Նիտա Ամբանի ստացած նվերը՝ ինքնաթիռ, որն արժե 60 մլն դոլար։ Ինքնաթիռի ներսում կա երաժշտություն լսելու համակարգ, խոհանոց, բար և լողասենյակ։
Արևելքի աստղ և ամերիկյան ժառանգ, ով նաև իռլանդացի ներգաղթյալների ընտանիքից է , ստացել է 100 մլն դոլար արժողությամբ ադամանդ։
Ամբանի ընտանիքը շարունակում է նվերներ անել։ն։ Անիլ Ամբանին իր սիրելի կնոջը նվիրել է 84 մլն դոլար արժողությամբ զբոսանավ։ Էլ ինչ է պետք կնոջը, իրեն երջանիկ զգալու համար։
Էլիզաբեթ Թեյլորը մշտապես ստացել է տարբեր նվերներ։ 1972 թ-ին՝ իր 40 ամյակի առիթով, նա ամուսնուց ստացել է չափազանց թանկ՝ 1․մլրդ 50 մլն դոլար արժողությամբ 69,42 կարատանոց ադամանդ։
Վիդեո
Ֆոտո