Երկրին մոտենում է «պաշտպանիչ դիմակով երկնաքար»․ գիտնականներ - VNews

Երկրին մոտենում է «պաշտպանիչ դիմակով երկնաքար»․ գիտնականներ

b9c807a400a9061dc02d5fa47d56755a ce 720x384x0x202 cropped 800x427 - Երկրին մոտենում է «պաշտպանիչ դիմակով երկնաքար»․ գիտնականներ

Երկրին մոտենում է մոտ մեկուկես կմ պարագծով 1998 OR2 աստերոիդը, որը, դատելով ուրվագծից, պաշտպանիչ դիմակ է կրում։

Դեռևս 1998թ․ հայտնաբերված երկնաքարը համարվում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ այն պարբերաբար մոտենում է Երկրի ուղեծրին։ Հաջորդ մոտեցումը կլինի վաղը՝ ապրիլի 29-ին, սակայն այն կշարժվի անվտանգ հեռավորության վրա՝ մեզնից մոտ 6․2 մլն կմ։

Պուերտո Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանի աստղագետներին հաջողվել է ֆիքսել տիեզերքում լողացող երկնային մարմինը։

«Ոչ մեծ տոպոգրաֆիկ առանձնահատկությունները, ինչպիսիք երկնաքարի մի ծայրի բլուրներն ու լեռնաշղթաներն են, հետաքրքիր են գիտության համար։ Քանի որ մեր բոլորի մտքերն այժմ Covid-19-ի մասին են, թվում է, թե 1998 OR2-ը հոգացել է պաշտպանիչ դիմակի մասին»,- կատակել են աստղագետները։

Չնայած վաղը երկնաքարը թռչելու է Երկրից անվտանգ հեռավորության վրա, այնուամենայնիվ գիտնականները զգուշացնում են, որ այդ տարածությունը կկրճատվի հաջորդ մոտեցումների ժամանակ։ Այնպես որ, հարկավոր է մշակել տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հնարավոր կլինի վերացնել նմանատիպ վտանգները։

«2079թ․ երկնաքարը կհայտնվի Երկրից 3․5 անգամ ավելի կարճ տարածության վրա, քան այս տարի է» ,- նշել են աստղագետները։


Հեռավար կրթությունը Հայաստանում. e-school Armenia-ի հաջողությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսի նոր թեստը 15 րոպեում ստուգում է հիվանդության առկայությունը

98-ամյա կինը Youtube-ի օգնությամբ ավելի քան 1.2 մլն ռուբլի է հավաքել բժիշկների համար

Թիմ Քուկը՝ Apple-ի ճակատագրի մասին

Կայք, որ կօգնի հաղթահարել կարանտինային սթրեսը

Նոր շնչասարք՝ հայ ինժեներների կողմից (տեսանյութ)

Տեխնոլոգիական զենքով․ Ինչպես Հարավային Կորեան հաղթահարեց կորոնավիրուսը

Tesla-ի պահեստամասերից արհեստական շնչառության սարքեր կպատրաստվեն (տեսանյութ)

Նոր ֆլեշմոբ համացանցում․ արվեստոտ ինքնամեկուսացում (լուսանկարներ)

Ինչպես է Գերմանիան պայքարում աշխատաշուկայի ճգնաժամի դեմ

10 ոգեշնչող նկարազարդում COVID-19-ի դեմ բժիշկների ծանր պայքարի մասին

Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ և պաշտպանիչ վահաններ

Մասնագետները պարզել են, թե արյան որ խումբն է հակված վարակվելու կորոնավիրուսով

YouTube-ը թույլ կտա մոնետիզացնել կորոնավիրուսի մասին տեսանյութերը

Բժիշկներն արգելել են դիպչել երեսին կորոնավիրուսի պատճառով․ Twitter-ում խորհուրդ են տալիս, թե ինչպես