«Ես կդառնամ ծրագրավորող» միջոցառումը համախմբել է շուրջ 150 պատանու - VNews

«Ես կդառնամ ծրագրավորող» միջոցառումը համախմբել է շուրջ 150 պատանու

5b153a31a8e637.28457560 - «Ես կդառնամ ծրագրավորող» միջոցառումը համախմբել է շուրջ 150 պատանու

Հունիսի 3-ին Երևանում կայացավ «Ես կդառնամ ծրագրավորող» համահայկական պատանեկան միջոցառումը, որին մասնակցել է 12 տարեկանից բարձր 150 երեխա Հայաստանի բոլոր մարզերի խնամքի տներից և անապահով ընտանիքներից։

«Երիտասարդ Ծրագրավորողներ» հասարակական կազմակերպությունն «Այբ» դպրոցում իրականացնում է «Ես կդառնամ ծրագրավորող» խորագրով միջոցառումը, որի նպատակն է ՀՀ-ում գործող խնամքի տներում բնակվող երեխաների մոտ առաջացնել հետաքրքրություն ՏՏ ոլորտի նկատմամբ և տալ հնարավորություն հետագայում ձեռք բերել մասնագիտական հմտություններ ՏՏ ոլորտում, ստեղծել կապեր ոլորտում ներգրավված հասակակիցների հետ։

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը բացման իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանում ծրագրավորողները շարունակում են մնալ գերպահանջված․

«Այսօր Հայաստանում գործող ծրագրավորման ընկերությունները հայտարարոում են, որ շուկայում ավելի քան 5000 ծրագրավորողի կարիք կա։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է ցանկոթույան դեպքում հավակնել այդ տեղերից մեկին»։ Նրա խոսքով՝ այսօր գիտությունն ու տեխնիկան այնքան են զարգացել, որ ծրագրավորում սովորելու համար բավարար է անգամ հեռախոսը։

Միջոցառմանը մասնակցում էին ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր փոխանցեցին իրենց փորձը, ներկայացրին ոլորտի առանձնահատկություններն ու անցկացրին գործնական դաս երեխաների փոքր խմբերի հետ:

Միջոցառումը համատեղ կազմակերպել էին «Երիտասարդ Ծրագրավորողներ» ՀԿ-ն, Այբ դպրոցը, AAS Devel ծրագրավորման ընկերությունը, UAVL կամավորների միությունը և M&S բարեգործական հիմնադրամը:

5b153a2c6ca117.38534541 - «Ես կդառնամ ծրագրավորող» միջոցառումը համախմբել է շուրջ 150 պատանու34274746 2164722163762190 2548166129205903360 o - «Ես կդառնամ ծրագրավորող» միջոցառումը համախմբել է շուրջ 150 պատանու5b153a32dcff00.37055735 - «Ես կդառնամ ծրագրավորող» միջոցառումը համախմբել է շուրջ 150 պատանու5b153a2ee874a8.83444979 - «Ես կդառնամ ծրագրավորող» միջոցառումը համախմբել է շուրջ 150 պատանու


Google-ը բրաուզերի Doodles-ով ծրագրավորում կսովորեցնի

Դրամաշնորհ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար

Արամ Փախչանյանը դարձել է Ribakov Prize 2020-ի դափնեկիր

#SSS19. Հայաստանի ՏՏ դեմքերը՝ Սևան Ստարտափ Սամմիթի մասին (տեսանյութ)

18-ից բարձր տարեկանները ևս կարող են անվճար ծրագրավորում սովորել Թումոյում

Հայ-ամերիկյան SoloLearn-ն ընդգրկվել է ծրագարվորում սովորելու լավագույն հավելվածների հնգյակում

Ծրագրովորում սովորելու ևս մեկ հնարավորություն

Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված կրթական ծրագիր է մեկնարկում

Անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն Bet Academy-ում

Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը միտված ծրագիր է մեկնարկում

Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն ՏՏ ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր

250-ից ավելի դպրոցական մասնակցել է Hour of Code 2018-ին (տեսանյութ)

«Այբ» դպրոցը հիմնել է խորհրդատվական խորհուրդ

Hour of Code միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր

Մեկնարկել է Globbing Charity Program-ը, որով երեխաները կարող են կրթություն ստանալ ՏՏ ոլորտում

Բարև ապագայից․ Այբի սաները ներկայացրել են արհեստական ինտելեկտի ստեղծած արվեստի գործեր