Հայկական eSwap հարթակն օգնում է կառավարել օնլայն առևտուրն՝ AI ալգորիթմների օգնությամբ - VNews
    • Business & Tech Vnews

      Բիզնես և տեխնոլոգիական նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայկական eSwap հարթակն օգնում է կառավարել օնլայն առևտուրն՝ AI ալգորիթմների օգնությամբ

eswap - Հայկական eSwap հարթակն օգնում է կառավարել օնլայն առևտուրն՝ AI ալգորիթմների օգնությամբ

Գյումրիում արդեն 3 տարի գործող gHost Services ընկերությունը մշակել է eSwap ստարտափը, որի ծրագիրը մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով կարող է օգնել արտադրողներին, բրենդներին, օնլայն առևտրով զբաղվողներին մաքսիմալ վաճառքներ ապահովել և մրցակիցներից ավելի լավ արդյունք ունենալ՝ առաջարկելով շուկայական խելամիտ գներ։ Ստարտափն ընդգրկվել է IMG վենչուրային մրցույթի հաղթողների կազմում և ստացել 35 հազար եվրո դրամաշնորհ։

eSwap-ի հիմնադիր տնօրեն Կարեն Նիկողոսյանը VNews – Business and Tech-ի հետ զրույցում պատմել է ստարտափի գաղափարի, նպատակի, կիառվող տեխնոլոգիայի և հետագա զարգացման պլանների մասին․

«Մի քանի տարի առաջ մեր հաճախորդներից մեկը, որն արտադրող էր ու օնլայն վաճառքներ էր անում տարբեր ալիքներով, օրինակ՝ Amazon, Shopify և այլն, մեզ հետ կապ հաստատեց և պատվիրեց մի ծրագիր, որի միրոցով կարող էր օպտիմալացնել ու ավելի քիչ ժամանակ ծախսել այդ գործընթացի վրա, ուզում էր այդ ամենը մեկ տեղից մենջմենթ անել։ Մեր մշակած ծրագրից նա շատ գոհ մնաց և արդեն տեսանք, որ պահանջարկ կա ու փորձեցինք ընդլայնվել։ Որից հետո մենք անցանք 20-30 այլ կապերի, ինտեգրացիաների ու դրանք պատրաստելուց հետո անցանք ապրանքների գների ինտեգրացիաներին, այսինքն՝ կարողանում ենք ասել՝ ի՞նչ գնով մարդիկ ապրանքները վաճառեն, ի՞նչ գնով են իրենց մրցակիցները վաճառում նույն ապրանքները»։

18076612 1702128743413181 1751331375219068699 o 960x611 - Հայկական eSwap հարթակն օգնում է կառավարել օնլայն առևտուրն՝ AI ալգորիթմների օգնությամբ

Ստարտափը թույլ է տալիս տեսնել բոլոր ապրանքներն ամբողջական ցուցակով, գույքագրման պատմությունը, դրա հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն, ինչպես նաև հետևել և կառավարել ֆոնդը, ստուգել մուտքերն ու ելքերը, կենտրոնացնել վաճառքների ալիքները, ստեղծել գնման պատվերներ, համակարգել դրանք, ինչպես նաև տրամադրում է վերլուծություններ ու զեկույցներ։ Հարթակն իր հաճախորդներին առաջարկում է բաժանորդագրության 4 տարբերակ: Կարենի խոսքով՝ պլատֆորմն օգնում է խնայել ժամանակը, առանձնահատկությունների շարքում դասում է ապրանքների գները կանխատեսելու ֆունկցիան։

eswap11 960x454 - Հայկական eSwap հարթակն օգնում է կառավարել օնլայն առևտուրն՝ AI ալգորիթմների օգնությամբ

«gHost Services-ը հիմնված է Գյումրիում, զբաղվում ենք հիմնականում outsource պրոյեկտներով ու eSwap-ի գաղափարի վրա աշխատում ենք արդեն 3 տարի։ Թիմում 8 հոգի ենք։ Արտադրանքը շուկայում թեստավորման համար գործում է 2017-ից, արդեն մեկ ամիս է beta-տարբերակից դուրս ենք եկել ու ընդունում ենք իրական հաճախորդներ։

Աշխատում ենք հիմնականում Կլիֆոռնիայի շուկայի հետ։ Ներկայումս ունենք 30 հաճախորդ և ցանկանում ենք հասկանալ նրանց feedback-ը, որ կարողանանք մեր ծրագիրը բարելավել։ Հաճախորդներից շատերը 7 տարվա e-commerce-ի փորձ ունեն, որը մենք չունենք։ Աշխատելով մեր պլատֆորմում՝ նրանք մեզ խորհուրդներ են տալիս, թե որ մասն ինչպես կազմակերպենք, ինչպես ստուգենք մրցակիցների գները, որ ավելի օպտիմալ լինի, ինչպես կանխատեսենք»,-նշում է ստարտափի հիմնադիրը։

Հայաստանում օնլայն առևտուրն այդքան էլ զարգացած չէ, սա է պատճառը, որ այստեղի շուկայի համար չեն պլանավորում գործարկել ծրագիրը։ Տեղական խնդրներից Կարենն առանձնացրեց նաև Հայաստանում փոատային ծառայությունների թերացումները։ Առաջխաղացման ծրագրերը չեն սահմանափակվում միայն Կալիֆոռնիայով, նպատակադրվել են տարածվել ԱՄՆ-ի այլ նահանգներում նույնպես․

«Մենք ուզում ենք առաջինը տարածվել ԱՄՆ-ում, հետո Չինաստանում ու Եվրոպայում։ Չինաստանինը ամենամեծ շուկան է, բայց մենք համեստ ենք ու ուզում ենք սկսել Միացյալ Նահանգներից։ Այստեղ հանդիպող խնդիրները ռեգիոնալ են․ ամեն շրջան ունի իր պլատֆորմները, որոնց հետ աշխատում են ու մենք ուսումնասիրում ենք յուրաքանչյուրի շուկան, խնդիրները, ինտեգրում ենք մեր ծրագիրն իրենց շուկայում և անցնում հաջորդներին»։

IMG վենչուրային մրցույթից ստացած 35 հազար եվրո դրամաշնորհի հիմնական ծախսը լինելու է աշխատավարձերի վրա։ Կարենն ասում է՝ տեխնիկական մասով գրեթե ամեն ինչ ունեն, ծախսելու են իրենց մոդուլի մի մասի աշխատավարձերը ապահովելու համար։

IMG 3290 1 960x640 - Հայկական eSwap հարթակն օգնում է կառավարել օնլայն առևտուրն՝ AI ալգորիթմների օգնությամբ


Հայկական Dowork.ai-ը Product Hunt-ում է (տեսանյութ)

Մայիսի 12-ին հեռահար ձևով կկայանա Հայաստանի ստարտափ ակադեմիայի 5-րդ դեմո օրը

Հայկական Flight Hunter ստարտափը կարող է դառնալ ավիաթռիչքների Uber-ը

5 խորհուրդ Ուորեն Բաֆեթից, որ կօգնեն ներդրումներ կատարելիս

Հայ ինժեներները մշակում են արևային պանելներին փոխարինող թափանցիկ արևային պատուհաններ

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Himnark-ը նոր ներդրում է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակներից (տեսանյութ)

ConnectIT նախագիծը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը

BANA-ի ներդրողները փակ հանդիպում են ունեցել ստարտափների հետ

#SSS19. Սևան Ստարտափ Սամմիթի հաջողակ ստարտափները (տեսանյութ)

Հայկական Lucky Carrot-ը մշակել է նոր գործառույթ, որը կբարձրացնի աշխատակիցների մոտիվացիան

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը ներդրում է կատարել 2 հայկական ստարտափում

BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am թիմում

Հայկական 2Hz-ի Krisp համակարգը ներդրվել է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում

10Web-ը մշակում է նոր լուծում, որը AI-ի միջոցով կավտոմատացնի վեբ-կայքեր պատրաստելը (տեսանյութ)

Հայկական Evi հավելվածը թույլ է տալիս սնվել զեղչված գներով